HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են Մաքսային միությունում և Միասնական տնտեսական տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերը

Էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Տեխնիկական կանոնակարգումը Մաքսային միությունում և Միասնական տնտեսական տարածքում. փոխադարձ ապրանքաշրջանառության աճի բաղադրիչները» թեմայով աշխատաժողով:

Միջոցառման նպատակը, ըստ նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության, Մաքսային միության անդամ երկրներ արտադրանք արտահանողներին մանրամասն իրազեկելն է այն բոլոր ընթացակարգերի և մեխանիզմների մասին, որոնք կնպաստեն իրենց արտադրանքն այդ երկրներ ներմուծելուն:

Աշխատաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ տնտեսական զարգացման, արդյունաբերության և առևտրի նախարարությունների, տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության, ֆեդերալ մաքսային ծառայության, Բելառուսի պետստանդարտի, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության պաշտոնյաներ և պատասխանատու աշխատակիցներ:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Հայաստանի տարբեր գերատեսչությունների, պետական և մասնավոր շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են Մաքսային միությունում և Միասնական տնտեսական տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերը, արտադրանքի նկատմամբ կիրառվող պարտադիր պահանջներն, արգելքներն ու սահմանափակումները, քննարկվել են ՀՀ-ից արտադրանքի արտահանման հետ կապված մի շարք հարցեր:

 

Լուսանկարը՝ Էկոնոմիկայի նախարարության

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Ինչքան էլ արագ կազմակերպեցին այս աշխատաժողովը: Երեկ Սերժիկը Մոսկվայից եկավ, այսօր արդեն Մաքսային միությանը նվիրված աշխատաժողովն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter