HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու քաղաքապետն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցման ծրագրի պատասխանատուներին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցման (ԱԳՏՀԱԾ)ծրագրի հայկական և վրացական կողմերի պատասխանատուներին, ծրագրի փորձագետին, Ջավախքի, ինչպես նաև Վրաստանի այլ շրջաններից Գյումրի ժամանած ներկայացուցիչների:  Ծրագիրի նպատակն է նպաստել Արևելյան գործընկերության երկրների սահմանակից շրջաններում կայուն տարածաշրջանային համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում առկա ընդհանուր խնդիրների համատեղ լուծումներ գտնելն ու մշակելը: 

Ողջունելով հյուրերին՝  Սամվել Բալասանյանը կարևորեց վերջնական ձևավորման փուլում գտնվող  ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի ոչ միայն Գյումրու առաջընթացին, այլև Հայաստանի ու Վրաստանի հայաբնակ շրջանների միջև գործնական կապերի խորացմանը: Քաղաքապետը մասնավորապես շեշտը դրեց ծրագրի այն մասի վրա, որը վերաբերվում է տեղական համայնքների կենսապայմանների բարելավմանը, մշակույթի, կրթության և սպորտի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Պատասխան խոսքում ծրագրի փորձագետ Լորենցո Նավան մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետին ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, այնուհետև մանրամասն ներկայացրեց ծրագրի էությունն ու իրականցման  փուլերը:

Հանդիպման ընթացքում ծավալվեց կառուցողական երկխոսություն և քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter