HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Երբեմն ավելի լավ է ծամել

Թերթի խմբագրականն անդրադառնում է ըննդիմության և իշխանության երկխոսությանը. «Երկխոսության» դեպքն այլ է: Չգիտեմ ինչ «արարողակարգային» կամ գուցե անձնական հարաբերությունների նրբություններից ելնելով` առաջին և երրորդ նախագահները անձամբ իրար հետ չեն հանդիպում և իրենց թիմերին հուզող խնդիրները դեմ առ դեմ չեն քննարկում, ինչն, իհարկե, կլիներ ամենաողջամիտ տարբերակը: Ընտրվել է միջնորդավորված բանակցությունների բարդեցված ձևաչափը: Այդ պարագայում թիմերի ներկայացուցիչներն անհարմար վիճակում են հայտնվում:

Բանն այն է, որ երկու ճամբարների լիդերներն այդ թեմայով խոսում են միջինը ամիսը մեկ հաճախականությամբ: Այդ ընմիջումները պետք է լրացնեն նրան «ստորադասները», բայց չգիտեն, թե ինչով լրացնեն: Այդ պարագայում նրանք պետք է կամ լռեն, կամ էլ սուրճի բաժակի մեջ նայեն` փորձելով գուշակել, թե ինչ է ասելու իրենց ղեկավարը: Երկրորդ դեպքում կարող են սխալ գուշակել և կստացվեն ակնհայտ անհամապատասխանություններ, ինչպիսին էին իշխանական թիմի կրքոտ խնդումներն առ այն, որ պատվիրակությունների մակարդակով բանակցություններ չեն լինի:

Հիմա էլ ընդդիմադիր թիմն է ասում, որ սպասում է ՀՀ նախագահի ինչ-որ հրամանագրի, կարգադրության կամ լիազորագրի, որով կոալիցիայի 6 ներկայացուցիչներ նշանակվում են են «իսնտիտուցիոնալ բանակցողներ»:

Իրականում նրանք սպասում են, թե ինչ է որոշելու Լևոն Տեր-Պետրոսյանը: Կարող է նա մինչև օգոստոսի 2-ը ոչ մի բան էլ չասել, կարող է և ասի: Հնարավոր է` ասի, որ իշխանության այդ 6 բանակցողները «լեգիտիմ են», գուցե ասի, թե «լեգիտիմ չեն»:

Մյուս կողմից` Սերժ Սարգսյանն էլ կարող է այդ 6 հոգուն «ինստիտուցիոնալ բարաթ» տալ, կարող է և չտալ:

Ի՞նչ անեն «թիմերը» ներկայացնող խեղճ մարդիկ: Չէ, ճիշտը, իհարկե, լռելն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter