HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի տեղական արտադրողներին խթանելու համար

Ի կատարումն ԼՂՀ նախագահի սույն թվականի օգոստոսի 26-ի հրամանագրից բխող հանձնարարականի` այսօր փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շահագրգիռ մարմինների պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման, գյուղատնտեսության, շինարարության և սննդի ու թեթև արդյունաբերության տեղական արտադրության զարգացման ուղղությամբ  նոր մեթոդների կիրառման հարցեր:

Կարևորելով մասնավոր ծրագրերի խթանումը` փոխվարչապետն անդրադարձել է պետական գույքի արդյունավետ կառավարման փորձերին, թեթև արդյունաբերական և սննդի տեղական արտադրության զարգացման հեռանկարներին, ինչով  պայմանավորված լուծում կտրվի նաև ռազմավարական նշանակության մեկ այլ կարևոր` զբաղվածության հարցին:

Խոսելով փորձնական ծրագրերի արդյունավետությունից,  Ա. Աղաբեկյանն առաջնորդվել է «Կառավարում» ՓԲԸ գործունեությամբ, որի կազմում առկա է ձեռներեցներին վարձակալության հիմունքով տրամադրելու ենթակա 10 միավոր արտադրական խոշոր նշանակության պետական գույք` Ստեփանակերտում և Շուշիում:  Փոխվարչապետը ներկաներին հանձնարարել է ԼՂՀ ՊԲ-ին  տեղական գյուղմթերքների և  թեթև արդյունաբերական արտադրանքի մատակարարման ոլորտներում կառավարության կողմից առաջարկվող նպաստավոր պայմանների և հարկային արտոնությունների մասին տեղեկացնել անհատ ձեռներեցներին` նոր ծրագրեր սկսելու գործում նրանց շահագրգռելու և ստացվող առաջարկությունները քննարկելու և հաշվի առնելու նպատակով: Լիցենզավորման նոր պայմաններ կառաջարկվեն նաև տեղական ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ձեռներեցներին, մասնավորապես, բնապահպանական փորձաքննություն կկիրառվի միայն առավել խոշոր ծավալների ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ:

Փոխվարչապետի ամփոփիչ խոսքում նշվեց, որ  ձեռնարկվող քայլերն  ուղղված են ողջ հանրապետության տարածքում բիզնես-միջավայրի հավասարաչափ ձևավորմանն ու զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter