HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքից 25 կմ դեպի արևելք երկրաշաժ է գրանցվել

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը  20.52-ին, ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրեց, որ տեղական ժամանակով ժամը 20.35-ին Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Ախալքալաք քաղաքից 25 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.380 և արևելյան երկայնության 43.800:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: 

Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթապահ ոստիկանության կրտսեր սերժանտ Մ.Ռուշաձեի հետ, ով տեղեկացրեց, որ երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերվածություններ չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter