HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը պետք է նման լինի Երևանին

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում գործող միջազգային կապիտալով միջին և խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը հյուրերին է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը. «Քաղաքային տնտեսության մեջ բոլոր խնդիրները կարևոր են ու առաջնահերթ և' մանկապարտեզների հարցը, և' աղբահանության, և' ճանապարհների նորոգման: Չեմ տեսնում որևէ ոլորտ կամ որևէ հարց, որը կարող է ածանցյալ լինել: Երևանի քաղաքապետարանն այսօր բազմաթիվ ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում»,- շեշտել է Կարնե Կարապետյանը:

Խոսելով քաղաքապետարան, վարչական շրջաններ, համատիրություն եռաստիճան կառավարման համակարգի մասին, քաղաքապետը նշել է, որ այստեղ կարևորագույն օղակը նաև քաղաքացին է. «Եթե մենք չկարողանանք արթնացնել երևանցու մոտ սեփականատիրոջ զգացումը, որ սա իր քաղաքն է և քաղաքում ինչ-որ կատարվում է` առնչվում է իր հետ, մենք կլինենք շատ ավելի պակաս արդյունավետ»,- նշել է քաղաքապետը:

Հանդիպման մասնակիցները ողջունել են Երևանի քաղաքապետ-բնակիչ նկատվող պարբերաբար շփումները, ինչպես անմիջական, այնպես էլ համաժամանակյա ռեժիմի միջոցով: 

Որպես Երևանի զարգացմանն ուղղված բաղկացուցիչ, Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Երևանում ներդրողների համար դյուրին, մատչելի և հարմարավետ բիզնես միջավայրի ապահովումը. «Մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավումը Երևանի քաղաքապետարանի գերակա ուղղություններից է: Երևանը բիզնեսի համար պետք է դառնա գրավիչ մայրաքաղաք: Մենք շատ ենք կարևորում պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ձևավորումը և այս համատեքստում արդեն լուրջ քայլեր են կիրառվում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

Մասնակիցների այն հարցին, թե ինչպիսին է ուզում տեսնել Երևանը, քաղաքապետը պատասխանել է. «Ինձ հաճախ են հարցնում, թե որ քաղաքի նման կցանկանայիք լիներ Երևանը: Պատասխանը միանշանակ է` Երևանի նման: Որովհետև Երևանը իր յուրահատկությունն ունի, իր էներգետիկան, իր համն ու հոտը: Միևնույն ժամանակ Երևանը պետք է լինի նաև ժամանակակից ու հարմարավետ քաղաք, ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն                            

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter