HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները հանդպել են

Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին։

Նախարարներն անդրադարձան Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և այդ համատեքստում հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

Նախարարները համակարծիք էին, որ hարկավոր է  առաջ մղել Հայաստան  - Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter