Քոբուլեթում 16-ամյա ՀՀ քաղաքացի է խեղդվել
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11.22-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության Քոբուլեթ քաղաքի ափամերձ տարածքում կորել է ՀՀ քաղաքացի, Ալավերդի քաղաքի ըմբշամարտի դպրոցի սան Հ. Մ. (ծնվ. 1997թ.,):
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների պատասխանատուները, ԱԳՆ հերթապահը և Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդականը:
Ժամը 14.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվածի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել