HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Ո՞վ կարող է փոխարինել «արևմտամետ» Տիգրան Սարգսյանին

Հայաստանի իշխանության օրակարգի թիվ մեկ հարցը սա է: Չնայած Տիգրան Սարգսյանն իրականում չէր համարվում Արեւմուտքի մարդը, բայց, այնուամենայնիվ, նրան վարչապետի պաշտոնում պահելու բացատրությունը դա էր. Հանրապետական կուսակցության խորհրդի անդամներից մեկը ոչ հրապարակային մի հանդիպման ժամանակ այսպիսի բացատրություն տվեց. «Նրան պահում ենք դրսից փող բերելու համար»: Բայց դրսից փող բերելու փուլը, կարծես թե, ավարտվեց Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո. Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը «ջարդուփշուր» արեց իշխանական համակարգը:

Հանրապետականները տարակուսած են. իրենց ապագան պարուրվեց անորոշությամբ, վտանգավոր անորոշությամբ: Իշխանությունը Հայաստանում երբեք այսքան թույլ չի եղել: Սերժ Սարգսյանը հայտնվել է փակուղում, դրսից ստացված հարվածները շուտով իրենց զգալ են տալու:

Ի՞նչ կարող է անել Սերժ Սարգսյանը գոնե ժամանակավոր իրավիճակը հսկողության տակ պահելու համար: Գտնել վարչապետի այնպիսի թեկանածու, որը կարող է փոքր-ինչ մեղմացնել Արևմուտքի ճնշումները: Բայց խնդիրն այն է, որ այդ թեկնածուն պետք է նաև Մոսկվայի հավանությանն արժանանա: Հայաստանում Ս. Սարգսյանը նման թեկնածու չունի: Ժամանակ առ ժամանակ շրջանառվող անուններից մեկը Կարեն Կարապետյանն է՝ նախկին քաղաքապետը: Նա կարող է բավարարել Մոսկվային, բայց Արևմուտքի համար «անընդունելի» է: Մյուս թեկնածուն, որի անունը նույնպես պարբերաբար շրջանառվում է մամուլում, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է. նա սերտ կապեր ունի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ, հաճախ է շփվում բրիտանական կառավարության անդամների հետ: 

Միաժամանակ, նա ընդունելի է Ռուսաստանի և Ղազախստանի կարևոր շրջանակների համար, նրան որպես խորհրդատու հաճախ են ընդգրկում նավթային զանազան նախագծերում: Գուցե հենց Արմեն Սարգսյանը կարող է դառնալ այս «անցումային» շրջանի վարչապետը: Չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունները կատարվում են հենց նրա համար:

Եթե Արմեն Սարգսյանը համաձայնի վարչապետ դառնալ, ապա Հանրապետական կուսակցությանը նա իր հենարանը չի դարձնելու: Նա գալու է խաղի իր կանոններով: Նա հեռու է եղել ներքաղաքական խաղերից, ինչը նրան ազատ գործելու հնարավորություն կտա:

Այսօր հստակ է մի բան. իշխանությունը պահելու համար Սերժ Սարգսյանն անելու է ամեն ինչ: Բայց և փաստ է, որ նման երերուն դիրքերով դա նրան երկար պահել չի հաջողվի:  

Լուսանկարները` bravo.am-ի  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter