
Նախագահ Սարգսյանը մասնակցել է ԳԱԱ հաշվետու ժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին:
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփել է ակադեմիայի անցյալ տարվա գիտական գործունեության արդյունքները և ներկայացրել գիտության ասպարեզում առկա խնդիրներն ու գիտության զարգացման առաջնահերթությունները:
Այնուհետև ժողովի մասնակիցները քննարկել են հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել