HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպացի փորձագետները կաջակցեն ՀՀ բուհերի հավատարմագրման գործընթացին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում արտաքին գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Որակի ապահովման միջազգային փորձագիտական խմբի անդամներին` Հելմուտ Կոնրադի գլխավորությամբ: Փորձագետների խնդրանքով նախարարը ներկայացրել է բարձրագույն կրթության բնագավառում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու դրանց ուղղությունները:

«Կրթության որակի ապահովման նկատմամբ ՀՀ կառավարության որդեգրած հետևողական քաղաքականության համատեքստում մենք մեծապես կարևորում ենք Հայաստանում հավատարմագրման գործընթացի, կրթության որակի,  ինչպես նաև հայաստանյան բուհերի` որակի ապահովման եվրոպական չափորոշիչներին և ուղենիշերին համապատասխանացումը»,- նշել է Արմեն Աշոտյանը` շեշտելով, որ այդ ուղղությամբ Հայաստանում բավականին մեծ աշխատանք է տարվել: Նախարարը նաև ընդգծել է, որ հավատարմագրման գործընթացը մեծապես կնպաստի բուհերի մրցունակության և միջազգային հեղինակության բարձրացմանը:
Փորձագետները, ողջունելով Հայաստանի կառավարության նման քաղաքականությունը, իրենց պատրաստակամությունն են արտահայտել աջակցելու բուհերի հավատարմագրման գործընթացում իրականացվող աշխատանքներին: 
Նշենք, որ ARQATA ծրագրի շրջանակներում որակի ապահովման եվրոպական չափանիշներին համապատասխան  կազմված փորձագետների խումբը 2013թ-ի սեպտեմբերի 9-ից 12-ը կիրականացնի փորձագիտական այց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ` արտաքին գնահատում իրականացնելու նպատակով:
Գործընթացը միտված է գնահատելու ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող գործունեության համապատասխանությունը որակի ապահովման եվրոպական չափորոշիչներին և ուղենիշերին, ինչպես նաև նախապատրաստելու ՈԱԱԿ-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)-ի լիիրավ անդամության համար դիմելուն: Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա ՈԱԱԿ-ի աշխատակազմի, ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհդի անդամների, բուհերի ղեկավարների, գործատուների և այլ շահառուների հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter