HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձրեւ և կարկուտ Լոռու և Շիրակի մարզերում. գյուղամիջյան ճանապարհներ են վնասվել

Երեկ` ժամը 10.15-ին, Լոռու մարզի Գյուլագարակի գյու­ղա­­պետ Ա.Գրիգորյանից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ 02.00-ի սահ­ման­նե­րում տեղացած անձրևից առաջացած հեղեղաջրերը վնասել են գյուղամիջյան ճանապարհները: Խցանման  հետևանքով սելավատարում բարձրացել է ջրի մակարդակը, ինչից ջրալցվել են հարակից տների նկուղ­ները և օժան­դակ կա­ռույցները: Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության պետ փրկարար ծառայության գնդապետ Հ.Անտոնյանը: Պարզվել է, որ անձնրևից առաջացած հեղեղաջրերը վնասել են նաև Գարգառի և Ագարակի գյուղամիջյան ճանապարհները, խցանման հետևանքով սելավատարերում բարձրացել է ջրի մակարդակը, ինչից ջրալցվել են հարակից տների նկուղ­ներ և օժանդակ կա­ռույցներ:

Ջրաբերուկներից դժվարանցանելի է դարձել Վանաձոր-Ստե­փա­նավան ավտոճանապարհը (Գյուլագարակ և Գարգառ գյուղերի հատվածը), որը  «Ստեփանավանի ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով մաքրվել և դարձել  է անցանելի: 

Նույն օրրը տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է Շիրակի մարզի Ջրափ եւ Լուսաղբյուր գյուղերի ցանքատարածքները: Վնասի չափերը ճշտվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter