HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՆ-ում քննարկվել է Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը

2013թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ, որին մասնակցում էին նախարարության ղեկավար անձնակազմը, բնապահպանական պետական տեսչության, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տնօրինությունները և տարածքային բաժինների պետերը:

Քննարկման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես.
1. Մինչև օրվա վերջ մշակել և ներկայացնել, առանց ջրօգտագործման թույլտվության ձկնատնտեսությունների կողմից ապօրինի շահագործվող 43 խորքային հորերի, որպես առաջնային քայլ, փականային ռեժիմի բերման աշխատանքների ժամանակացույցը:
2. Ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի և առաջարկություններ կներկայացնի ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խորքային հորերի մոնիտորինգի ավտոմատ համակարգի ներդրման ուղղությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter