HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարությունը կվերահսկի աղետի գոտու շինարարությունը

Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, Շիրակի եւ Լոռու մարզերում “Գլենդել հիլզ” ընկերության կողմից կատարվող շինարարական աշխատանքների ընթացքի խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի ղեկավարությամբ կայացավ խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում համայնք առ համայնք ներկայացվեց շինարարության տարբեր փուլերում գտնվող, արդեն կառուցված եւ առաջիկայում կառուցվող բնակարանների եւ բնակելի տների շինարարության ընթացքին առնչվող խնդիրները: Կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերության նախագահ Էդուարդ Մելիքյանը տեղեկացրեց, որ Գյումրիում նախատեսվող շինարարության դանդաղեցումը պայմանավորված է լրացուցիչ բնակարանների կառուցման վերանախագծման խնդրով:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ “Մուշ-2” թաղամասի բնակարաններում գազի կաթսաների խնդրին` տեղեկացվեց, որ դրանց տեղադրման համար ձեռնարկվել են լրացուցիչ ապահովության միջոցներ: Նախարար Ս. Թադեւոսյանը հաշվի առնելով տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, խստորեն զգուշացրեց կաթսաների տեղադրման եւ շինարարական աշխատանքների արագացման առնչությամբ:

Միաժամանակ, նախարարը շեշտեց, որ շինարարության հետագա ընթացքին հետեւելու եւ շինաշխատանքների հետ կապված խնդիրները տեղում դիտարկելու նպատակով այս շաբաթվանից սկսած, իր գլխավորած աշխատանքային խումբը պարբերաբար այցելություններ է կատարելու այն համայնքներ, որտեղ այս ծրագրի շրջանակներում “Գլենդել հիլզ” ընկերությունը աշխատանքներ է կատարում:

Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter