HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար` Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում

Այսօր` ժամը 01.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգ­նությունը:

Դեպքի վայր են մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 1-ին հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկները):

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են տաքսի ծառայության «ՎԱԶ 2107» մակնիշի Տ0169 համարանիշներով և «ՎԱԶ 2121» մակնիշի 10 ՏՏ 882 համարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ 1955թ. ծնված Տարիել Եղիազարյանը և ուղևոր 1976թ. ծնված Ռուբիկ Գևորգյանը, «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի վարորդ 1979թ. ծնված Գարեգին Եփրեմյանը և ուղևորներ 1978թ. ծնված Սպարտակ Խաչատրյանը ու 1983թ. ծնված Նորայր Իշխանյանը ստացել են տարբեր աստի­ճա­նի մարմնական վնասվածքներ, և մինչև փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով, դուրս են բերվել մե­քե­նա­նե­րից և տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter