HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԳ նախարարից հիասթափված են. նա հստակ չի պատասխանել պատգամավորների հարցերին

Հայաստանի Մաքսային միություն մտնելու հարցով այսօր առավոտյան Ազգային ժողովում փակ նիստ է տեղի ունեցել: Պատգամավորներին պարզաբանումներ է տվել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ իր համար հանդիպումը կարեւոր էր հասկանալու համար, թե ինչ է իրագործում Հայաստանի գործող իշխանությունը, որից հետո հնարավոր կլիներ ճշտել սեփական դիրքորոշումը տեղի ունեցողի վերաբերյալ:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ Էդուարդ Նալբանդյանը որեւէ հարցի պատասխան ըստ էության չտվեց, ինչից կարելի է անել երկու եզրակացություն. կամ` տեղի ունեցողի մասին տեղեկատվությունն այնքան անբարենպաստ է, որ իշխանությունը չի կարող ներկայացնել, կամ էլ որքան էլ ծիծաղելի է հնչում՝ իշխանությունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այս պրոցեսի մեջ: Ուստի ես, արձանագրելով այս փաստը, արտահայտում եմ իմ հիասթափությունը հանդիպման կապակցությամբ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմելով պատգամավորին նշեց, որ հանրապետության նախագահը հայտնել է իր մտադրության մասին` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ, իսկ մնացած գործընթացների մասին պատգամավորները կտեղեկանան, երբ այդ գործընթացները սկսվեն:

«Դրանք դեռ չեն սկսվել, երբ կսկսվեն պատգամավորները եւ բոլորը տեղյակ կլինեն»,-հավելեց ԱԺ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter