
Հայաստան-Դանիա. պարտվողը կարող է մոռանալ Բրազիլիայի մասին
Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության Հայաստան-Դանիա պատասխան հանդիպումը: Հիշեցնենք, որ Կոպենհագենում կայացած խաղում մեր ընտրանին 4-0 հաշվով հաղթել էր դաշտի տերերին: Երկու անգամ աչքի էր ընկել Յուրա Մովսիսյանը, մեկական գոլ էլ խփել էին Արաս Օզբիլիզն ու Հենրիխ Մխիթարյանը: Այդ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը եւս մեկ հաղթանակ տարավ, այս անգամ Պրահայում չեխերի հանդեպ՝ 2-1:
Եվ չնայած այսօրվա հանդիպումից առաջ Վարդան Մինասյանի սաները ընտրական երկրորդ խմբում հավասար միավորներով 3-5-րդ տեղերը կիսում են Չեխիայի ու Դանիայի հետ, այդուհանդերձ, դժվարին հանդիպում է սպասվում, ինչի մասին խոսել են նաեւ իրենք՝ ֆուտբոլիստները: Բանն այն է, որ պրահյան հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել թիմի ավագ եւ դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որի վերականգնման համար մոտ 20 օր կպահանջվի: Յուրա Մովսիսյանն ու թիմի փոխավագ, կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հերթական (երկրորդ) դեղինները ստացան չեխերի հետ խաղում եւ այս հանդիպումը բաց կթողնեն: Պաշտպանությունում առկա խնդիրները, ցավոք, այսօր էլ առկա են, քանի որ այդ օղակի որոշ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը կաղում է:
Այս պահին մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.
|
Խաղ |
Հաղթանակ |
Ոչ-ոքի |
Պարտություն |
Գնդակներ |
Միավոր |
1.Իտալիա |
7 |
5 |
2 |
0 |
13-4 |
17 |
2.Բուլղարիա |
7 |
2 |
4 |
1 |
11-5 |
10 |
3.Չեխիա |
7 |
2 |
3 |
2 |
7-6 |
9 |
4.Հայաստան |
7 |
3 |
0 |
4 |
8-9 |
9 |
5.Դանիա |
7 |
2 |
3 |
2 |
8-10 |
9 |
6.Մալթա |
7 |
1 |
0 |
6 |
3-16 |
3 |
Խմբում երկրորդ տեղ զբաղեցնելու եւ ուղեգիր ձեռք բերելու տեսական հնարավորություն մեր թիմը դեռ ունի, սակայն ամեն ինչ բարդանում է նրանով, որ բուլղարները, չեխերն ու դանիացիները դեռ հանդիպելու են խմբի հետնապահ մալթացիների հետ, եւ հավանաբար անչափ կարեւոր երեքական միավոր կվաստակեն, իսկ մեր ընտրանին միակն է, որ միավոր է տվել Մալթային՝ Երեւանում 0-1 հաշվով պարտվելով գաճաճ երկրի ներկայացուցիչներին: Գալիք խաղում պարտվողը գրեթե զրկվում է Բրազիլիա մեկնելու հնարավորությունից, չնայած հոկտեմբերին թիմերը դեռ երկուական խաղ պիտի անցկացնեն:
Այսօրվա խաղի մրցավարական բրիգադը կլինի Հոլանդիայից. գլխավոր մրցավարը կլինի Հենդրիկուս Նիյհույսը, նրան կօգնեն Անջելո Բոնմանը եւ Հուբերտուս վան դե Վենը, չորրորդ պաշտոնյան է Ռիխարդ Լիսվելդը:
Մեր խմբում կկայանան նաեւ Մալթա-Բուլղարիա, Իտալիա-Չեխիա հանդիպումները:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանել