HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ ԶՈՒ գնդապետը

Ս.թ սեպտեմբերի 10-ին,  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության   և Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ  վարչության կողմից  համատեղ ձեռնարկած  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին,  ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական  պաշտպանության  վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը:

Վերջինս, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի  սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին,  օրենքով սահմանված կարգով,  անհատույց դրամական աջակցության  տրամադրումն իբր  արագացնելու դիմաց,  զինվորի ծնողից  պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter