HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխանում է Վրաստանի նախագահության թեկնածու Գիորգի Թարգամաձեն

Ինչպե՞ս կգնահատեիք երկրում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը, ազգային փոքրամասնությունների հարցերի տեսանկյունից:

Դժվար է որևիցե գնահատական տալ, քանի որ Վրաստանն այժմ անցնում է շատ կարևոր և բարդ փուլ: Մենք երիտասարդ ժողովրդավարություն ենք, ավելին, վրացական պետականության զարգացման այս փուլում մենք բախվեցինք բազմաթիվ դժվարությունների, որոնք խանգարեցին, հետաձգեցին կամ բարդացրեցին երկրի ներսում ժողովրդավարական ինստիտուտների կառուցումը և ընդհանրապես երկրում քաղաքային մշակույթի ընթացքը: Վրաստանը անկախության հռչակման օրից ի վեր անցել է ինչպես քաղաքային, այնպես էլ հայրենական պատերազմ: Մենք երկու անգամ պատերազմել ենք Ռուսաստանի հետ: Մենք ունեցել ենք քաղաքային առճակատում, որը փաստորեն ավերեց և ոչնչացրեց վրացական ժողովրդավարության ու պետական ինստիտուտների ընձյուղները, որոնք հետագայում, զարգացման հետևանքով, անխակության 22-րդ տարելիցին պետք է ավելի լավ արդյունքներ ունենային երկրի և ժողովրդի համար, մեր տարածաշրջանի համար, քան ունենայսօր: Ուստի, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, երկրի ներսում մենք ունենք լուրջ խնդիրներ: Սկսած սոցիալական իրավունքներից, կլինի դա օրենքի առջև մարդկանց հավասարության առումով, այսինքն օրենքի նկատմամբ պաշտպանվածության, սեփականության իրավունքի անձեռնմխելիության տեսանկյունից – ցավոք, հատկապես վերջին 9 տարիների ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել բազմաթիվ օրինախախտումներ: Ոտնահարվեց մարդկանց ամենահիմնական և կարևորագույն իրավունքը՝ ապրելու իրավունքը, քանզի Վրաստանի տարածքում երկու անգամ իրականացվեց էթնիկ զտում, այդ թվում Աբխազիայում և Ցխինվալիի տարածաշրջանում և սա մարդու իրավունքների պաշտպանության խախտման տեսանկյունից իհարկե ամենասարսափելին է:

Այս առումով, մեր երկրի տարածքում հայտնաբերվել են խախտումներ և այս փաստերը ճանաչվել են ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ Եվրոպայի և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից և պարզ է, որ կարևորագույն խնդիրներից մեկը՝ սոցիալական աղխատությունը և գործազրկությունն է: Չի իրագործվում սեփական աշխատանքով եկամտի հետ կապված իրավունքը և սա ևս արմատականորեն ոտնահարում է մարդու ապրելու իրավունքը:

Այս ամենը լարվածություն է առաջացնում, բարդացնում է, հասարակության ներսում բարձրացնում է ջերմաստիճանը և մեր քաղաքացիների վերաբերմունքը բավական բարդացնում է այնպիսի զգայուն և պրոբլեմատիկ թեմաների նկատմամբ, ողջ կովկասի մասշտաբով, ինչպիսիք են ազգամիջյան հարաբերությունները, ազգային փոքրամասնությունների իրավունքները և նրանց նկատմամբ վերաբերմունքը: Ընդհանուր առմամբ, կարելի է համարձակորեն ասել, որ դարեր շարունակ Վրաստանըառանձնանում էր այլազգիների նկատմամբ իր հանդուրժողականությամբ: Բարեբախտաբար, պատմության ընթացքում, Վրաստանում հրեական համայնքի և փոքրամասնության կամ այլ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ ազգային հիմքով ճնշումներչեն եղել: Սակայն միայն անցյալով չենք կարող պարծենալ և արդի կյանքում ևս պետք է ստեղծենք հպարտություն առաջացնող օրինակներ: Այս տեսանկյունից, մենք, որպես պետություն, ունենք պատասխանատվություն, որն առաջին հերթին պետք է արտահայտված լինի օրենսդրության մակարդակի վրա և այդ առումով պետք է ասենք, որ Վրաստանի Սահմանադրությունը և օրենքը հավասար պաշտպանում է Վրաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները, անկախ նրանց էթնիկ ծագումից և կրոնից: Այնպես որ, օրենսդրության մակարդակով ամեն բան կարգին է, այսինքն այս հարաբերությունների և պարտականությունների Սահմանադրական շրջանակը – գոյություն ունի: Իհարկե, խնդիրներ կան արդեն տեղական մակարդակով, անձնական հարաբերությունների ժամանակ, նաև ծիսական համայնքների հետ կապված:

Ձեր կարծիքով, որո՞նք են այն կարևորագույն մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած է Վրաստանի հայ բնակչությունը:

Ես կարծում եմ, որ կարևորագույն մարտահրավերը էթնիկ հայ բնակչության միասնական, Վրաստանի պետականություն, այդ թվում տեղեկատվական, տնտեսական, սոցիալական և քաղաքական դաշտ ինտեգրումն է:

Սա խնդիր է, որը կարող է լուծվել մի կողմից Վրաստանի պետության ջանասիրությամբ, երկարաժամկետ, լավ հաշվարկված գործարկվող քաղաքականությամբ, քաղաքական քայլերով և մյուս կողմից, հենց էթնիկ հայ բնակչության կամքից ելնելով: Այսինքն, անհնար է ժողովրդի մի մասին պարտադրել այնպիսի բան, որը նա չի ցանկանում: Բարեբախտաբար, իմ կապերից, փորձից ելնելով, որն ինձ մոտ ձևակերպվել է տարիների ընթացքում՝ դեռևս այն ժամանակ, երբ գործում էի լրագրողության ոլորտում – բավական երիտասարդ, այնուհետև արդեն որպես վրացական քաղաքականության ներկայացուցիչներից մեկը և քաղաքական կուսակցության առաջնորդ, խորհրդարանի անդամ: Հարավային Վրաստանում – հատկապես Ախալքալաքիի և Նինոծմինդայի շրջաններում և այլ վարչություններում մեր հայ համաքաղաքացիների հետ հարաբերությունների արդյունքում, հատկապես հայ երիտասարդների հետ շփվելով, այդ թվում Թբիլիսիում, քանի որ հայտնի է, որ հայկական համայնքը Թբիլիսիի հնագույն համայնքներից է, ամենատարբերվողներից և Թբիլիսիի ժամանակակից ու պատմական կոլորիտի անբաժան մասը և ստեղծողներից մեկը: Այս կողմից ևս թիֆլիսական մշակույթը առանձնահատուկ է ամբողջ աշխարհում և տարածաշրջանում: Երբ խոսում ենք փոխադարձ հանդուրժողականության մասին, հենց այստեղից է հետևում, որ սա պատմականորեն միայն վրացիների վաստակը չէ, սակայն նաև վրաց թագավորների, ազնվականների վաստակն էր: Սա ոչ պակաս այն մեր հայկական համայնքի վաստակն էր, որը դարեր շարունակ հոգ էր տանում վրացական պետության – այն ժամանակ վրաց թագավորության և այժմ արդեն անկախ վրացական պետության  ուժեղացման մասին, ինչպես նաև էթնիկ վրացիները: Այսինքն, ձևավորվում է քաղաքային մշակույթը, որի անբաժան մասը հենց այն է, որ մենք մեկ երկրի՝ պետության -  Վրաստանի զավակներն ենք, էթնիկ հայերը, վրացիները, հրեաները, ռուսները թե հույները:Այս դեպքում կարևոր է մեր հավատարմությունը, մեր սերն ու հարգանքը Վրաստանի պետության և նրա օրենքների առջև: Այս տեսանկյունից, կարևոր մարտահրավեր է նաև մեր էթնիկ հայ բնակչության ոչ միայն իրավունքների, այլև հնարավորությունների իրագործում՝ իրականացումը: Այս առումով,նախորդ տարիների ընթացքում կային շատ լուրջ խնդիրներ, քանի որ տնտեսական և սոցիալական ինֆրակառուցվածքը, այդ թվում տրանսպորտային ինֆրակառուցվածքը այնքան թերզարգացած էր, հատկապես այն շրջանում, որտեղ խիտ բնակեցված են մեր հայ համաքաղաքացիները, որ ֆիզիկական տեսանկյունից, տեխնիկական-տրանսպորտային առումով միասնական վրացական պետականության տնտեսական ոլորտի հետ ակտիվ շփումը կասեցված էր:Ես համարում եմ, որ վերջին տարիների քաղաքականությունը, որին ակտիվ մասնակցում էին միջազգային կազմակերպություններ և այդ թվում ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Միլենիում»-ի զարգացման ծրագիրը իր ֆինանսավորմամբ, արդարացված էր, քանզի այսօր մենք ունենք հնարավորություն, որպեսզի ավելի հեշտ կապ հաստատենք մեր հարավային վարչությունների, այնտեղ բնակվող էթնիկ հայերի հետ: Նրանք ավելի հասանելիություն ունեն կենտրոնի՝ Թբիլիսիի, ինչպես նաև այլ մեծ քաղաքների հետ, որը հեշտացնում է նրանց սոցիալական և մշակութային կապերը մի կողմից մեր հասարակության մնացած մասի հետ, իսկ մյուս կողմից ավելի է խորացնում տնտեսական կապերի արմատները, որովհետև երբ մենք ցանկանում ենք, որ լինի լիովին ինտեգրում, ապա դրա համարհաճախ պետք է լինի շահերի համընկնում: Բոլորս պետք է լինենք այդ շահերի իրագործման համամասնակիցներ, չնայած նրան - ծրագումով վրացի ենք, հայ, թե այլ ազգի ներկայացուցիչներ: Այս շահերը այնուհետև վերափոխվում են մարդկային հարաբերությունների, իսկ մարդկային հարաբերությունները կազմավորում են հարաբերությունների ավանդույթներ: Այս ավանդույթները առաջացնում են միմյանց նկատմամբ մարդկային պարտականություններ, ավելի շատ սեր: Այսինքն, կարևոր մարտահրավերը՝ օտարացման զգացումը չեզոքացնելն է: Քանի որ մենք մտերիմներ և բարեկամներ ենք: Մենք ունենք ընդհանուր շահեր և ընդհանուր պարտականություններ այն միասնական վրացական պետության նկատմամբ, որի քաղաքացիներն ենք:

Վերջին տարիների ընթացքում պետությունը ծախսում էր հսկայական գումարներ նրա համար, որպեսզի երկրի ոչվրացալեզու բնակչությունը տիրապետեր պետական լեզվին: Միևնույն ժամանակ, երկրում չկա ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոչ մի մեխանիզմ և քաղաքականություն: Պատրաստվու՞մ եք թե ոչ, նախագահ դառնալու դեպքում կոչ անել օրենսդիր մարմնին, կատարի միջազգային պարտականությունները և վավերացնի տարածաշրջանային լեզուների եվրոպական կանոնադրությունը:

Շատ կարևոր և հետաքրքիր թեմա է և միևնույն ժամանակ բավական նուրբ: Սկզբում կպատասխանեմ հարցի առաջին մասին:

«Քրիստոնյա-Ժողովրդավարներ» շարժումը  ամենաակտիվ կուսակցությունն էր, որը աջակցում էր Վրաստանի տարածաշրջաններում մեր ազգային փոքրամասնությունների համար պետական լեզվի ուսուցման հնարավորության բարձրացմանը: Այս առումով, մենք ոչ միայն քաղաքականության ակտիվացման, այլև այդ քաղաքականության աջակցման ֆինանսական ապահովման լուրջ կողմնակիցներն էինք, նախաձեռնողները և այլն:

Հենց սկզբում ցանկանում եմ ասել սկզբունքորեն և երևի սա կլինի իմ ամենատեսանելի արտահայտվածությունը, որպես երկրի նախագահի և որոշ քաղաքական գաղափարախոսության ներակայացուցչի վերաբերմունքը փոքրամասնությունների նկատմամբ – սխալ էր, երբ տարբեր առաջնորդներ տարբեր ժամանակներում կամ քաղաքական խմբեր վարում էին ազգային փոքրամասնությունների ձուլման քաղաքականություն: Ես դեմ եմ ասիմիլացիային: Վրաստանում պետական քաղաքականությունը չպետք է ուղղված լինի հայերի կամ այլ էթնիկ խմբերի ձուլմանը: Ո'չ... Իմ քաղաքականությունը ուղղված կլինի ինտեգրմանը: Ես հարգում եմ բազմազանությունը: Բազմազանությունը, որն ընդհանուր առմամբ ստեղծում է ներդաշնակություն և խաղաղություն: Անհնար է որև է ազգային, էթնիկ կամ դավանանքային խմբին պարտադրել նրա համար օտար բան, հնարավոր է մտերիմ ու բարեկամ, բայց ոչ իր ազգությունը կամ կրոնական պատկանելիությունը: Սա և անհնա'ր է, և անարդյունավե'տ, վատ ու անընդունելի: Մենք պետք է փորձենք մտերմանալ և աջակցել  իտեգրման ընթացքին:

Սա վրացական պետություն է: Պետություն, որտեղ պետական լեզուն վրացերենն է և բնականաբար բոլոր քաղաքացիներին չի ընձեռվել հնարավորություն ծնվել և ապրել վրացալեզու ընտանիքներում: Իհարկե այդ քաղաքացիները պետք է ունենան լայնածավալ հնարավորություններ և պետությունը պետք է աջակցի նրանց, որպեսզի սովորեն վրաց լեզու, շփվեն վրացերեն լեզվով: Պետությունը պետք է նաև աջակցի պետական մարմիններում նրանց կարիերային առաջընթացին, լեզվային խոչընդոտների հաղթահարմանը և ահա այս վերոնշյալի առումով պետք է անցկացվի ակտիվ ինտեգրման քաղաքականություն:

Ինչ վերաբերում է լեզվական կանոնադրությանը, այս հարցը լուրջ քննարկման կարիք ունի: Քանի որ սա տալիս է կրկնակի մեկնաբանման հիմք: Հատկապես, մենք օտարերկրացիներից լսում ենք, որ սա այնքան կապված չէ ազգային փոքրամասնությունների հետ, որքան այն տիպի փոքր լեզվային խմբերի իրավունքների իրականացման և պաշտպանման հետ, որպիսիք են մեգրելերեն և սվաներեն բարբառները:

Վրաստանի իրականությունում այս խնդիրը առավել սուր է դառնում այդ թվում այն խնդիրների համակարգից ելնելով, որը կուտակվել է մեր 22 ամյա անկախության ժամանակաընթացքում: Որոշ մեր սխալների համար, սակայն հիմնականում մեր բարդ և պրոբլեմատիկ հարևանի, Ռուսաստանի հետ ծանր հարաբերությունների պատճառով: Երբ երկրի ներսում տարիներ շարունակ տեղի էր ունենում անջատողականության խրախուսում, վերջին ժամանակներում ցավոք, այն վերածվեց ոչ միայն անուղղակի ռազմաքաղաքական աջակցության, այլ եղան կոնկրետ խոստովանություններ:Մեր երկրի տարածքում տեղի ունեցավ էթնիկ զտում, վրացիները վտարված են իրենց հողերից և ոչ միայն վրացիները, սակայն էթնիկ զտման բնույթ էր կրում Ցխինվալիի տարածաշրջանից, Աբխազիայի տարածքից և սա որոշակի խստություն է առաջացնում այս հարցի քննարկման ժամանակ: Մեզ պետք է որոշակի ժամանակ, որպեսզի երկրում նման տիպի խնդիրների մակերես բարձրացումը չհանգեցնի էլ ավելի լարվածության՝ այդ թվում ազգային փոքրամասնությունների միջև:

Ես կողմ եմ էթնիկ խմբերին առավելագույն աջակցություն ցուցաբերելուն, որպեսզի նրանք պահպանեն և զարգացնեն իրենց ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթը: Սա հենց այդպես էլ պետք է լինի այն պատմական ժառանգություն ունեցող երկրում, ինչպիսին Վրաստանն է, որը միշտ բազմազգ, բազմադավանանք և մեր թագավորները, թե պետական այլ կառավարիչները միշտ կարողանում էին ոչ միայն ինտեգրել այդ մարդկանց խմբերից եկող առաջնորդներին, այլև նրանց հետ միասին որոշում էին Վրաստանի համար կարևոր հսկայական պետական հարցեր: Այդ թվում ոչ միայն հայտնի մշակութային գործիչներ էին, որոնցով մենք հպարտանում էինք՝ այլ գլխավոր հրամանատարներ: Այսինքն լավ ռազմիկների շարքում կային նաև լավ հայ մարտիկներ՝ վրացական բանակում և զորքում: Այս հերոսության և նվիրվածության օրինակներ, այդ թվում մեր հայ քաղաքացիները, վերջին տարիներին բազմիցս ունեցան: Օրինակ, այս դեպքում խոսքս Թբիլիսիի հայության մասին է: Ես մեծացել եմ Դիդուբեի թաղամասում, որտեղ մի փոքր  «իտալական» բակում, որը ես գերադասում եմ կոչել «հին թիֆլիսյան բակում» կողք-կողքի, այս բառի ուղիղ իմաստով, ապրում էին վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, ռուսներ... Երբ ես, որպես լրագրող, լուսաբանում էի պատերազմը, այս հայ տղաները պայքարում էին վրացիների հետ և անում էին ոչ մեկից պակաս վրացական գործ: Դուք տեղյակ եք, որ բազմաթիվ հայեր իրենց կյանքը ձոնեցին Վրաստանի ամբողջականությանն ու անկախությանը և անհնար է ես, որպես վրացի, չգնահատեմ և իմ շնորհակալությունը չարտահայտեմ այդ թվում հայերի նկատմամբ:

Սակայն իհարկե, ինչ վերաբերում է կոնկրետ խարտիայի թեմային, այս հարցին պետք է մոտենալ զգուշորեն, քանի որ Վրաստանում մենք լուրջ վտանգ ենք տեսնում նրա, որ երկրի փլուզման գործընթացը, այդ թվում ներքին ազգայինը, դարձնեն փլուզման ընթացք: Որոշ մարդիկ քննարկում են նույն մեգրելերեն և սվաներեն լեզուներին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունների մասին:Սակայն այս կողմից, Վրաստանը, որպես ժամանակակից եվրոպական պետություն, ունի մի շարք պարտականություններ նրա համար, որ մեր օրենսդրության մակարդակով ապահովենք և աջակցենք մեր հայ ազգային փոքրամասնության, ինչպես նաև լեզվային փոքրամասնության մշակութային ինքնության պահպանումը:

Հայտնի է, որ ազգությամբ հայ քաղաքացիները կազմում են րկրի ընդհանուր բնակչության 5,7 տոկոսը: Միևնույն ժամանակ այս 5,7 տոկոսի ներկայացուցչությունը պետական կառավարման մարմիններում զրոյական է: Ազգությամբ հայ քաղաքացիները, որոնք այսօր խորհրդարանում կամ կառավարման այլ կառուցվածքներում են աշխատում՝ իրավասու չեն և համապատասխանաբար չեն ներկայացնում երկրի հայ քաղաքացիների ձայնը, իսկ ազգային փոքրամասնությունների խնդիրները հետաքրքիր չեն վրացի քաղաքական գործիչներին: Որանո՞վ է արդարացված այս իրականությունը և ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:

Բացարձակ անընդունելի է: Եկեք ասենք այսպես. Այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, այնքան ձևական և սխալ մոտեցում էր տարիների ընթացքում, որ իրոք ստեղծում էր խնդիրներ, քանզի գոյություն ունեն որոշ խմբերի խնդիրներ, որոնց շահերը այդ թվում պետք է ներկայացված լինեն, առաջին հերթին, բարձրագույն օրենսդիր մարմիններում և այնուհետև գործադիր իշխանություններում:

Եկեք անկեղծ լինենք: Իրականում նույն հայ պատգամավորներ, իմ գործընկերներ, երբ ես երկու գումարման խորհրդարանի պատգամավոր էի,- ունեինք Վրաստանի պառլամենտում և հիմա էլ կան: Սակայն ոչ թե միայն հայկական բնակավայրերի, այլ վրացական բնակավայրերի նկատմամբ ևս այնքան լուրջ քաղաքական ճնշում էր իրագործվում: Գոյություն ունեին հիմնավորված մեղադրանքներ, որ ընտրական պրոցեսը ընթանում է ոչ այդքան խաղաղ, թափանցիկ և ազատ պայմաններում և որ տեղի բնակչության վրա իրագործվում է քաղաքական ճնշում, որ նրանց ստիպում են ընտրել այլ թեկնածուի, քան նրանք ընտրել էին: Սա իհարկե ստեղծում էր խնդիրներ ոչ միայն հայ բնակչության, այլև վրացի բնակչության համար ևս: Հենց այստեղից էին սկսվում բողոքները, ցույցերը, երբ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը չէր արտացոլում Վրաստանի հասարակության քաղաքական տրամադրությունը, այդ թվում ազգային փոքրամասնություններինը: Այդ թվում հայերի տրամադրությունը ևս: Այնպես որ, սա հիվանդություն էր, որով տառապում էր վրացական քաղաքական համակարգը: Այդ թվում կտրուկ արտացոլվում էր ազգային փոքրամասնությունների խնդիրների վրա:

Հայկական փոքրամասնությունը, որն օրենքով պետք է ունենա իր ընտրված պատգամավորը, իհարկե հնարավոր է և վրացի ընտրեն կամ այլ ազգի ներկայացուցիչ, բայց նա պետք է ընտրի, նա պետք է տա մանդատը: Այս անձնավորությունը (խմբ. ընտրվածը) այնուհետև պետք է պատասխանատու լինի իր ընտրողի նկատմամբ և պետք է ներկայացնի նրա շահերը: Դա այդպես չէր լինում՝ չէր լինում Վրաստանի ողջ տարածքով:

Հիմա, երբ մենք խոսում ենք քաղաքական համակարգի վերականգնման, ընտրությունների ազատության մասին, առաջին հերթին ի նկատի ունեմ ընտրության ազատության՝ հասարակ քաղաքացիների համար: Այդ թվում հերթական վրացիների, հայերի թե ադրբեջանցիների համար: Ուստի մենք ոչ թե քայլ առ քայլ, այլ պետք է արագ ցատկելով շարժվենք այդ ուղղությամբ և այն արդեն ինքնաբերաբար կարտացոլվի Վրաստանի խորհրդարանի վրա: Սակայն միևնույն ժամանակ, թեկուզ հենց առանձին և կարևոր հարց է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչու՞ է սրվում հարցը և որտեղի՞ց են առաջանում դժգոհություններ:

Տեղական մակարդակով, երբ տեսնում ես, որ այլ շրջանի կամ տարածաշրջանի հետ համեմատած պակաս գումարներ է ծախսվում կամ ինֆրակառուցվածքը վատ է զարգանում կամ տեղի ներքին գործերի մարմինները կամ այլ անվտագնության կառույցները ավելի կողմնակալ են որոշ խմբերի նկատմամբ, հենց այդտեղից էլ ծնվում է բողոքը: Այսինքն ամեն բան սկսվում է կենցաղային մակարդակից:  Հայ է, թե վրացի՝ նա ընտանիք ունի, որին պետք է կերակրել: Ընտանիքի անդամը պետք է պաշտպանվածության զգացում ունենա... Երբ մարդ տեսնում է այս ամենը, այն վերածվում է արդեն քաղաքական դժգոհության և Աստված մի արասցե, որ որոշ ուժերի աջակցությամբ այն վերածվի ազգային առճակատման և դժգոհության:Հենց այդ պատճառով տեղի վարչությունը, լիազորության շրջանակներում, պետք է ուժեղանա ֆինանսապես, որպեսզի տեղի խնդիրները, որոնք կարող է ունենալ Ախալքալաքին կամ Նինոծմինդան, ժողովուրդը լուծի հենց տեղում: Իհարկե, այն լիազորությունների սահմաններում, որը կունենան վարչությունները: Այնպես որ, այս ուղղությամբ հարկավոր է անցկացնել լուրջ բարեփոխումներ և այս ընթացքին աջակցելու համար հարկավոր է կենտրոնը արտահայտի լուրջ քաղաքական ցանկություն:

Եվս մեկ կարևոր բաղադրիչ. Ամենաարդյունավետ միջոցներից մեկը, որը կարող է արագ բացել հայ համաքաղաքացիների իշխանությունում ներկայացուցիչ ունենալու ճանապարհը, այնպես ինչպես այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ճանապարհը, այդ թվում գործադիր իշխանությունում ևս՝ դա լեզվական խոչընդոտի վերացումն է: Այն ԶԼՄ-ներում կտա ավելի ակտիվ շփման ռեսուրսի արտահայտման հնարավորություն: Ինձ շատ էր դուր գալիս այն գաղափարը, որ այն եռանդուն երիտասարդների համար, երիտասարդներ ասելով ի նկատի ունեմ նաև 45-45 տարեկան մարդկանց, որոնք ունեն ռեսուրս և մշտապես սովորում են ու մտովի աճում, որ գոյություն ունենար հատուկ պետական կառավարման ինստիտուտ, նրանց համար, որոնք կունենային հնարավորություն՝ համեմատած հեշտացված, առանց լեզվական խոչընդոտը հաղթահարելու կարիքի, լուծել այս հարբաերությունների խնդիրը: Ի միջի այլոց, կար շրջան, երբ այս ինստիտուտը գործում էր Քութաիսիում, սակայն ցավոք այն զարգացում չապրեց:

Այդ պատճառով, ես, որպես Վրաստանի նախագահ, ոչ միայն կմիանայի, այլև կաջակցեի, նոր գաղափարներ կառաջարկեի, կփորձեի բյուջեից ֆինանսներ ձեռք բերել, որպեսզի հայ երիտասարդները, մեր երկրի քաղաքացիները և այլ ազգային փոքրամասնությունները ունենային լավ ուսում՝ կրթություն ստանալու և նոր տեխնոլոգիաների հետ հաղորդվելու հնարավորություն: Քանզի, որքան ավելի շատ կշփվենք միմյանց հետ, այնքան ավելի կհաղթահարվեն խոչընդոտները:Իհարկե, 21-րդ դարում միմյանցից առանձին լինելը, կրոնի և ազգային պատկանելիության պատճառով խտրականություն անելը՝ հետամնացության նշան է: Ես համարում եմ, որ վրացական պետությունը պետք է անի ավելի շատ բան, որպեսզի աջակցի նրանց լեզու սովորելուն և պաշտոնի համար, հատկապես գործադիր մարմնում, մարդկանց տարբերի ոչ թե ազգային պատկանելիության, այլ նրա կրթության, պրոֆեսիոնալիզմի, որակավորման, պետության նկատմամբ հավատարմության և ազնվության հատկանիշներով: Ահա սրանք պետք է լինեն չափորոշիչներ, այլ ոչ թե ով ինչ ազգ ունի:

Ես վստահ եմ, որ այդ դեպքում, դժվար է ասել, որ քանի որ մենք բնակչության 5,7 տոկոսն ենք կազմում և գործադիր իշխանությունում նախարարների կամ նրանց տեղակալների քանակը պետք է լինի համապատասխան Սա սխալ մոտեցում է: Մենք պետք է վերացնենք արհեստական խոչընդոտը, որը գոյություն ունի և ես համոզված եմ ոչ թե 5,7 տոկոս, այլև ավելի շատ կլինի՝ 15, 16, 20 և 30 տոկոս լինի, եթե տաղանդով, պետության նկատմամբ հավատարմությամբ, ազնվությամբ և որակավորմամբ գերազանցի ուրիշին: Գերազանցի ոչ թե վրացու կամ ադրբեջանցու, այլ քո նման Վրաստանի քաղաքացու, որը կարող է երկրի և ժողովրդի համար այդ գործը անել ավելի լավ:

Վերջին տարիների ընթացքում Վրաստանում տեղի էին ունենում ցույցեր և հանրային հայտարարություններ, որոնք ուղղված էին պետության ազգային, կրոնական և այլ փոքրամասնությունների իրավունքների իրականացման դեմ, որը պետության քաղաքացիների որոշ խմբերում առաջացրեց անպաշտպան լինելու և անհավասարության զգացում: Ձեր գնահատմամբ, կվերածվի արդյո՞ք նշված իրավիճակը միտումնավորության և ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել երկրի անվտանգության համար ահավոր արտահայտվածությունների հետ:

Երբ Վրաստանի խորհրդարանում քննարկվում էր երկրի անվտանգության հայեցակարգը, Քրիստոնյա-ժողովրդավարներս այն մարդիկ էին, որոնք ասացին – մեր երկրի անվտանգության երաշխիք ստեղծելու համար միայն 12 տանկի գնումը կամ զինված հակաօդային համալիրի կամ լավ հետախուծական ծառայությանգործում չէ հարկավոր, այլև առաջին հերթին հիմնական վտանգներից մեկը, որը ընթանում է հենց ազգային փոքրամասնությունների հետ Վրաստանի ներսում հարաբերությունների ճիշտ կարգավորման առումով և այդ կողմից արհեստականորեն, դեռ խոչընդոտներից հետո և այնուհետև սրման տեսնկյունից, որ պետք է աջակցենք այդ խոչընդոտի վերացմանը:

Իհարկե, առանձին արտահայտությունները շատ հաճախ հակասում են երկրի ոչ միայն Սահմանադրությամբ հայտարարված վերաբերմունքին ազգային փոքրամասնությունների նկատմամբ, այլև վրացական մշակույթին: Ցանկացած լպիրշ արտահայտություն,հայ կլինի, թե այլ էթնիկ խմբի ներկայացուցիչ, սա անարգալից վերաբերմունք է առաջին հերթին նրանց նկատմամբ, երկրորդ հերթին, վրացական պետության այն իդեալների նկատմամբ, որի վրա հենվելով՝ պետություն ստեղծող հայրերը դարեր շարունակ հիմնում էին վրացական պետականությունը:

Ես չեմ ցանկանում հիշատակել Դավիթ IV Շինարարին, սակայն ցանկացած վրացի առաջնորդ-թագավոր, թե քաղաքական վերնախավ, այս տեսանկյունից տարբերվում էր իր հանդուրժողականությամբ: Վերջ ի վերջո, չէ՞ որայսպիսի արտահայտվածությունը, վախի և դրան հետևող ագրեսիայի  դրսևորումը՝ թուլության նշան է: Մենք, վրացիներսերբեք չենք եղել թույլ: Միշտ կարողացել ենք մշակույթով, լավ առումով մրցել մեր եղբայրների, ընկերների և հարևանների հետ: Հասկանալի է, վերջին 22 տարիների ընթացքում այնքան դժբախտություն է տեղի ունեցել մեր երկրի հետ, որ չեմ զարմանում առանձին մարդկանց կողմից թույլ տված սխալների վրա, սակայն մենք նրա համար ենք քաղաքական վերանախավ, վերջ ի վերջո նրա համար ունենք Սահմանադրություն և օրենքներ, որպեսզի կրոնական կամ դավանանքային հողի վրա մարդկանց նկատմամբ լպիրշ վերաբերմունքըպատժվի:

Այստեղից ելնելով, ես համարում եմ, որ իրոք գոյություն ունեին որոշ տհաճ նախադեպեր,որոնք պետք է վերացվեն: Այդ թվում, քրիստոնեական էթիկայի նորմերից ելնելով, որի վրա հիմնված է մեր (Քրիստոնյա-Ժողովրդավարների) քաղաքական գաղափարախոսությունը, որն այդ թվում ի նկատի ունի ինչպես Գրիգորյանական կրոնական մշակույթի և ժառանգության, կաթոլիկ ժառանգության ըմբռնման և այլ ավանդական կրոնների հարգանք: Հենց այս է վրացական մշակույթի  արտադրանքը և մեր ազգային ինքնության պահպանման անբաժան մասը, որի ձևավորման գործում ոչ միայն էթնիկ վրացիներս ենք ունեցել ներդրում, այլև մեր հայ նախնիները, մեր ադրբեջանցի եղբայրները և ընկերները, մեր հրեաները և այլն: Մենք պետք է հարգենք այս ընդհանուր մշակույթը: Մարդ, որը հարգում է իր էթնիկ ծագումը, մշակույթը, կրոնը, ուրիշինն էլ կհարգի: Այնպես որ, մի ճանապարհ կա, որ մենք բացառենք այսպիսի տիպի տհաճ երևույթները, առաջին հերթին սա մեր միջև կրթության և մշակույթի մակարդակի բարձրացում է:

Ինչ վերաբերում է առանձին ելույթներին, միևնույն է այս ամենը հետևել է սեռական փոքրամասնությունների խնդիրների հետ կապված ստեղծված իրարանցմանը և իհարկե տհաճ փաստ էր: Նրանց դեպքում ևս, ես համարում եմ, որ արհեստականորեն տեղի է ունենում առկա խնդրի սրում և չափազանցում: Այնտեղ ևս, այդ մարդիկ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ չէին – նրանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ էին, որոնց շահն է, որ ինչ որ կերպ այս թեման քննարկելի լինի, բորբոքվի, սխալներ թույլ տրվի: Սա հավասար է կրակի  հետ խաղալուն:

Մենք բոլորս այս երկրի զավակներն ենք: Պետք է ընտելանանք իրականության հետ: Որտեղ կա խնդիր, պետք է ասենք – սա խնդիր է, որը լուծման ենթակա է, սակայն չպետք էչափազանցնենք արհեստականորեն, որ խնդիրը լուծվելու փոխարեն միմյանցից հեռանան մեր դիրքերը: Կարող էսա ուղղակիորեն կապ չունի կրոնական և ազգային փոքրամասնությունների հետ, սակայն միևնույն է որոշ կապ կա, քանզի երբ հասարակության մեջ առճակատման որակը բարձրանում է և հանդուրժողականության որակըպակասում, այնուհետև դա վերածվում է այլ հարաբերությունների, որը պետք է բացառենք:

Ինչպե՞ս կգնահատեիք Վրաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունները և ինչպե՞ս եք տեսնում այս հարաբերությունների ապագան:

Ես համարում եմ, որ այս տեսակետից մենք շատ բան ունենք հպարտանալու, սակայն վստահ եմ, որայս հարաբերությունների ռեսուրսները ավելի շատ են: Մի կողմ դնենք մշակութային և կրթական հարաբերությունները, այս առումով ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք պետական մակարդակի վրա:

Ես, որպես Վրաստանի նախագահ, կսկսեի նոր ծրագիր և առավելագույնս կաջակցեի ֆինանսավորմանը, որպեսզի Վրաստանի համալսարանների և բարձրագուն ուսումնական հաստատությունների, ավելին, ավարտական բարձր դասարանների աշակերտների համար անպայման ուսման ընթացքում լիներ հատուկ շրջագայություն Հայաստանում: Այս ամենը նրա համար, որպեսզի նրանք լավ ծանոթանան Երևանի, Էջմիածնի և ընդհանուր առմամբ Հայաստանի հետ: Ամոթալի է, որ վրացիների մեծ մասը եղել է համարյա ամբողջ աշխարհում, բայց միևնույն ժամանակ մեր եղբայրների, հարևանների մոտ չենք եղել, ծանոթ չենք նրանց մշակույթին, ճարտարապետությանը, ժառանգությանը, որը ստեղծել են մեր ընդհանուր նախնիները, այդ թվում շատ մտերիմ հարաբերությունների արդյունքում: Սա մի ուղղություն է և շատ կարևոր:

Ես համարում եմ, որ շատ մեծ ռեսուրս կա, ի միջի այլոց այն կվերացնի նաև օտարացումը: Ենթադրենք, ոչ թե կշրջափակվի միայն Ավլաբարի թաղամասում բնակվող հայերով, այլ ավելի լայնամասշտաբ կդառնա: Մենք իրար հնարավորությունները կտեսնենք տարբեր կողմերից: Հայերի նկատմամբ չպետք է լինի օտարության զգացում: Այս առումով, հարկավոր է այս հարաբերությունների ակտիվացումև այդ թվում պետական կրթական մակարդակի վրա:

Երկրորդ և կարևոր ուղղությունը – տնտեսական հարաբերություններն են: Այս առումով, կասեի, որ հայերդ ունեք տեղի տնտեսության զարգացման ավելի լավ փորձ, քան վրացիներս:Դուք ապրում եք Վրաստանում և այնպես ինչպես ես, մեր այս տնտեսության թուլության արդյունքներից դժգոհ են նաև ձեր ընտանիքները: Միևնույն վիճակում ենք: Այնպես որ, այս տեսանկյունից, հայերը շատ բան են արել և մենք նրացից պետք է սովորենք:Օրինակ, հայկական մշակույթին բնորոշ՝ կենցաղային մշակույթի բաղկացուցիչ մասը – կուտակման մշակույթն է, որն այդպես էլ չդարձավ վրացիների կյանքի անբաժան մաս: Չէ՞ որ սա ժամանակակից կապիտալիստական հարաբերությունների​​եւ ազատ շուկայական տնտեսության առանցքն է և հիմքը: Այս առումով մենք հայերից   շատ բան ունենք սովորելու, որի համար հարկավոր են տնտեսական հարաբերություններ: Համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ևս, որտեղ միմյանց կհաղորդենք մեր գիտելիքն ու փորձը: Այնպես, ինչպես Հայաստանում բնակվող բիզնեսմենները և տնտեսագետները շատ բան կսովորեն վրացի բիզնեսմեններից:

Կա նաև ավելի գլոբալ և ռազմավարական խնդիր, որն իհարկե ավելի դժվար է լուծել քանզի կապված է տարածաշրջանում լարվածության չեզոքացման հետ և այդ կողմից մեր սերնդին հասել է ծանր ժառանգություն, որ 10-15 տարվա ընթացքում դժվար կլինի դա անել՝  կոնֆլիկտների, անջատողականության և այլ պատճառներով: Սակայն մենք արդեն կարող ենք սկսել մտածել  տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացման վրա, որովհետև միասնական տնտեսական տարածքների ստեղծմանը կարող է որոշ մոդելավորումներ կատարվեն և այդ թվում կոնֆլիկտային հարաբերությունների լուծմանը նայենք ընդհանուր տնտեսական հարաբերությունները առաջ քաշելու և գերակայությունների սահմանման տեսանկյունից:

Հայաստանը փոքր է և մենք էլ քիչ ենք և մեծ տնտեսության զարգացման համար հարկավոր է ավելի մեծ շուկա, քան առանձին վերցված Վրաստանը, Հայաստանը կամ նույնիսկ առանձին վերցրած Ադրբեջանը: Ուստի մենք պետք է մտածենք տնտեսական տարածքների զարգացման մասին:Պետք չէ շտապել, բայց որպես հեռանկարային ուղղություն, ես, որպես երկրի նախագահ համարում եմ, մեր երկրների կառավարությունները հարկավոր է  ակտիվ շփվեն այս ուղղությամբ: Մենք կարող ենք աստիճանաբար սահմանել այս զարգացումը: Իհարկե ԵՄ-ն պես չենք կարող լինել, բայց կարող ենք քայլ առ – քայլ սահմանել 5,10-15-ամյա պլան, որպեսզի ստեղծենք ընդհանուր տնտեսական տարածք: Օրինակ, ես տարիներ շարունակ աշխատում էի հեռուստատեսությունում և մենեջերներից մեկն էի: Ես գիտեմ, թե ինչ է հարկավոր հեռուստատեսության շահութաբերության համար: Օտարերկրյա փորձագետները, որոնք արդեն տասնյակ տարիներ գործի մեջ են, ինձ ասացին, որ պարտադիր է ունենալ առնվազն 7 միլիոնանոց բնակչություն, որպեսզի հեռուստատեսային լսարանին ապահովի իր գովազդային շուկայի չափով  այս հեռուստատեսությունների տնտեսական շահութաբերությունը: Սրանով շատ բան է ասված, ճի՞շտ է:

Եթե մենք կարողանանք խոշոր արտասահմանյան ներդրողներին կամ նույնիսկ գովազդային գործակալներին և այլն առաջարկել միասնական տնտեսական տարածք, Վրաստան- Հայաստանի, Վրաստան-Ադրբեջանի, իսկ հեռանկարում այս երեք պետությունների, ապա ես համարում եմ, որ սա կզարգացնի ամբողջ տարածաշրջանը և մարդիկ կապրեն ավելի լավ, ավելի շատ գումար կլինի շրջանառության մեջ, ավելի շատ ձեռնարկություն կհանձնվի շահագործման և ավելի շատ մարդ կաշխատի... Եվ առանձին այս երկրներն ու պետությունները տնտեսապես և սոցիալապես ավելի կայուն կլինեն: Ուստի, կան ռեսուրսներ և հարկավոր է դրանք ակտիվացնել: Մեր երկրի, ժողովուրդների և միևնույն ժամանակ տարածաշրջանի ընդհանուր շահերից ելնելով, գլոբալ և ռազմավարական տեսլականը այդ ընդհանուր շահերի համադրությամբ կոնկրետ ծրագրի պահպանումը և քայլ առ – քայլ իրականացումն է:

Դուք Վրաստանի խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր էիք: Վերջին տարիների ընթացքում Հայկական Համայնքը ապրիլ ամիսներին բազմիցս դիմել է Գործադիր մարմնին, քննարկել Հայոց Ցեղասպանության ճանաչման հնարավորությունը և նաև ապրիլի 24-ին մոտ նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը: Չնայած դիմումների, ոչ մի պահանջ, այդ թվում նույնիսկ մեկ րոպե լռությունը բավարարված չի եղել: Միթե՞ այդքան մեծ է Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի վրա: Միևնույն ժամանակ որքանո՞վ է արդարացված Վրաստանի դիրքորոշումը 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված և կա արդյո՞ք այս դիրքորոշման վերանայման կարիք:

Ես դեմ եմ, որ այսպես պրիմիտիվ վերաբերվենք հարցին և ասենք, որ Թուրքիան ազդեցություն է գործում Վրաստանի վրա և այդ պատճառով են Վրաստանում այսպես զգուշությամբ վերաբերվում այս հարցին: Հակառա'կը... Խորապես զգացված ենք և համարում ենք, որ մենք ևս այս ողբերգության մասնիկն ենք, քանզի խոսքը մեր բարեկամ, հարևան երկրի ողբերգության մասին է: Խոսքը հազարավոր ընտանիքների ողբերգության, մարդկանց մահվան դատապարված կյանքի մասին է և իհարկե, որքան էլ շատ ժամանակ անցնի, մենք պետք է հարգենք այդ ցավը, հայ ազգի  վերքը և կիսենք վիշտը, որն ունի հայ ազգը այս ծանր ողբերգական պատմական փաստերի և ժառանգության հետ կապված:

Մյուս կողմից, այս կամ այն պատմական իրադարձության գնահատման հարցը տեղի է ունենում քաղաքական մակարդակով, իհարկե առաջնահերթ են դառնում քաղաքական նախապայմանները և քաղաքական հեռանկարները:Ես, որպես վրացի քաղաքական գործիչ համարում եմ, որ մեր պարտականությունն է աջակցել ոչ թե հին վերքերի նորացմանը, այլև միմյանց նկատմամբ հարգանքի ձևավորմանը և ցավոք, Վրաստանն էլ վերջին տարիներին ունեցավ նման հարված, երբ նրա նկատմամբ իրագործվեց էթնիկ զտում, սակայն այս դեպքում ևս կան քաղաքական իրականություններ, որոնք պետք է հաշվի առնենք: Իմ կարծիքով, Վրաստանը տարածաշրջանում պետք է տանի հավասարակշռող և կայունացնող դեր: Այս առումով, ես կարծում եմ հենց հայերի շահերում է, որ Վրաստանը ունենա հավասարակշիռ վերաբերմունք նման հարցերի նկատմամբ: Մեկը մեր միակողմանի հարաբերություններն են, սակայն Վրաստանը պետք է օգտագործել ինչպես միակողմանի, այնպես էլ տարածաշրջանային գործընկերի համատեքստում,  կլինի դա թե' Թուրքիայի, թե' Ադրբեջանի ուղղությամբ:

Շատ դժվար տարածաշրջանում ենք... Տարածաշրջան, որտեղ կոնֆլիկտ ստեղծելու համար պատճառներ պետք չէ փնտրել: Հակառա'կը... Բոլորս պետք է մտածենք այդ  պատճառները չեզոքացնելու մասին: Ուստի, գոյություն ունեն հարցեր, որոնց պետք է զգուշորեն վերաբերվել: Օրինակ, Հայաստանը մինչ օրս շատ զուսպ է Ռուսաստանի զինված ուժերի և քաղաքական ղեկավարների կողմից վրացիների ցեղասպանության և էթնիկ զտումների ճանաչման հետ կապված: Նույն ՄԱԿ-ում այս հարցի հետ կապված ամեն տարի տեղի է ունենում քվեարկություն և Հայաստանը լավագույն դեպքում ձեռնպահ է մնում և չի աջակցում Վրաստանի դիրքորոշմանը: Մենք ըմբռնումով ենք մոտենում այս մոտեցմանը՝ ելնելով Ռուսաստանի հետ Հայաստանի յուրահատուկ հարաբերություններից: Ուստի, ես համարում եմ, որ այս հարցի հետ կապված մենք պետք է պահպանենք մեր դիրքորոշումը՝ չափավոր մոտեցումը: Մենք պետք է արտահայտենք մեր աջակցությունը, կիսենք այն ողբերգական պատմական իրադարձությունների վիշտը, որի արդյունքում հայ ազգը ունեցավ հսկայական կորուստներ: Մենք պետք է նայենք դեպի ապագա, պետք է ամեն բան անեն, որպեսզի վրաց-հայկական հարաբերություններում դիրքորոշումները լինեն ավելի բացեիբաց և այդ առումով բարեբախտաբար շատ բան չկա ուղղելու, ուղղակի շատ պետք է աշխատել այն խնդիրների լուծման վրա, որի մասին այսօր խոսեցինք հարցազրույցում: Մենք պետք է հոգանք այն մասին, որ հայերի ու վրացիների համար ավելի հեշտ լինի, ավելի անվտանգ լինի մեր տարածաշրջանում ապրելը: Սրա համար ունենք շատ լավ պատմական նախապայմաններ: Կա նաև ծանր պատմական ժառանգություն, ուստի պետք է հնարավորինս արագ ավարտենք մեր հարաբերությունները անցյալի հետ այն առումով, որ պետք է ճիշտը ասվի, սակայն միևնույն ժամանակ պետք է միմյանց հարգել:

Վրաստանը և Հայաստանը ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր: Մենք ունենք միմյանց հետ բարեկամական հարաբերություններ ունենալոწ զգացում: Մեզ համար շատ կարևոր է այն մշակութային ժառանգությունը, որը միասինստեղծել են մեր նախնիները: Վերջ ի վերջո մենք բոլորից տարբերվող ազգություններ ենք, որոնք աշխարհին նվիրել են եզակի այբուբեններ: Մենք՝ վրացիները և հայերը  տաղանդավոր ժողովուրդ ենք: Համապատասխանաբար, մենք միասին ակտիվ համագործակցությամբ, Վրաստանի և Հայաստանի, այդ թվում իհարկե Վրաստանում բնակվող էթնիկ հայերի համագործակցությամբ, բայց վրացի հայերի մասնակցությամբ կարող ենք աջակցել տարածաշրջանի զարգացմանը: Եթե մենք դա քննարկենք ավելի տեղական ու գործնական մակարդակի վրա, պետք է դառնա անվտանգությանն տնտեսական աճի, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների առումով մեր ընտանիքների և բնակության տարածքի պայմանների բարելավմաննաջակցող նախապայման: Մենք շատ մեծ ապագա ունենք միասին- վրացիները և հայերը:

2011թ. հուլիսի իրադարձություններ, կապված Վրաստանի քաղաքային հոդվածումփոփոխություններ մտցնելու հետ, 2013թ. մայիսի առճակատումը ք.Թբիլիսիի փողոցներում, 2013թ. մայիս-հունիս, առճակատում Նիգվզիանի գյուղում, Ծինծղարոյում, Սամթածղարոյում և Ճելայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter