HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարն ընդունեց Դանիայից ժամանած խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած դանիացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության անդամներին՝ Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց պատվիրակության այցելությունը` ընդգծելով, որ այն նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դանիական պատվիրակության այցելությունը Արցախ՝ ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ստեղծում առաջին ձեռքից տեղեկանալ ղարաբաղյան հիմնախնդրի և հնարավոր զարգացումների մասին։

Զրույցի ընթացքում արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի և միջազգային հանրության կողմից ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Հանդիպմանը անդրադարձ եղավ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումներին, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությանն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter