HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ «Հայռուսգազարդ»-ի աշխատակցի նկատմամբ

ՀՀ դատախազությունը հայտնում է, որ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Հայռուսգազարտ» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը 2008թ. ապրիլի 18-ից աշխատելով «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությունում` որպես տարածքային տեղամասի պետի շահագործման գծով տեղակալ, հանդիսանալով լիակատար նյութական պատասխանատու անձ, լիազորված լինելով իրականացնելու վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքի տեղադրման աշխատանքներ և պարտավորություն ունենալով ապահովելու իրեն վստահված գույքի պահպանվածությունը, կորուստը, փչացումը, վնասումը, օգտագործելու դրանք նպատակային նշանակությամբ, ինչպես նաև իրավունք ունենալով մասնակցելու իրեն հանձնված արժեքների գույքագրմանը` 2009 թ. հունիս-հուլիս ամիսներին ստացել է անջատիչ կափույրներ և այրվող գազերի ազդանշանային սարքեր: Դրանցից  խոշոր չափի արժողությամբ գույքը բաժանորդների բնակարաններում տեղադրելու փոխարեն, յուրացման եղանակով հափշտակել է:

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter