Երևանում տեղի կունենա Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Սեպտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։
Պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին նախարարական հանդիպումից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս՝ պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել