HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր վթար Սոչի–Երևան ճանապարհին. ՀՀ 5 քաղաքացի տեղում մահացել է

Սեպտեմբերի 11-ին` ժամը 03.25-ին ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի–Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը: Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RH012 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի օ741ee93 պետհամարանիշի բեռնատարին:

Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը (մեկի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել) 2005թ. ծնված Պիրիկ Պարենյանը, 1985թ. ծնված Մարիամ Սահակյանը, Լուսինե Խաչատարյանը և 1971թ. ծնված Արմեն Բաբայանը տեղում մահացել են, իսկ Ալլա Բարենցյանը (ծնվ. 1985 թ.), Անուշ Վեյթունյանը (ծնվ. 2009 թ.), Գայանե Հովասենյանը (ծնվ. 1990 թ.) և Նաիրա Սահակյանը (ծնվ. 1986 թ.), Անի Մարկոսյանը (ծնվ. 1995թ.), Ֆեդա Բաբայանը (ծնվ. 2007թ.) և Արմենակ Բաբայանը (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Իսկ միկրոավտոբուսի երեք քաղաքացիները ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը և ԱԱԾ ՕՀ փ/գ-տ-ը: ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter