HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշվել է լուծում տալ Սիսակյան 3 շենքի բնակիչների բնակարանային խնդրին

Քաղաքապետարանում հրավիրվել է քննարկում՝ Սիսակյան 3 հասցեի հանրակացարանային 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ 

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ:

Քաղաքապետի տեղակալը ընդգծել է, որ նախորդ շաբաթ կատարած այցի շրջանակում, տեղում ծանոթանալով ընդհանուր շենքային պայմաններին, իրավիճակը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մայրաքաղաքի առաջնահերթ լուծում պահանջող 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդրի կարգավորման շրջանակում որոշակի լուծում տալ նաև Սիսակյան 3 շենքի բնակիչների բնակարանային խնդրին: Մասնավորապես նշվել է, որ գործընթացը իրականացվելու է փուլային լուծման եղանակով:

«Հաշվի առնելով առկա ռեսուրսները քաղաքապետարանը պատրաստ է Սիսակյան 3 շենքի հետ կապված հարցի լուծումը քննարկել փուլային տարբերակով: Այդ նպատակով պետք է սահմանել որոշակի առաջնահերթություն կամ սկզբունքներ»,-նշել է Վահե Նիկոյանը:

Հանդիպման շրջանակում բնակիչները ներկայացրել են իրենց կարծիքները, առաջարկներն ու դիրքորոշումները:

Խնդրի փուլային լուծման հնարավոր տարբերակների և սկզբունքների քննարկման նպատակով, բնակիչների առաջարկությամբ,  հանդիպումից հետո քաղաքապետարանի համապատասխան վարչությունների կողմից կազմակերպվել է բնակարանների փաստացի զբաղեցման մասով գույքագրում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter