HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումները

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը քաղաքացիական ակտիվիստներինկատմամբ հարձակումների վերաբերյալ

ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հարձակումները, որոնք սկիզբ են առել ս.թ. օգոստոսի 22-ից սկսած:

Վերջին հարձակման ժամանակ, սեպտեմբերի 5-ին երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են: Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետևում են, սպառնում և ահաբեկում:

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter