«Մերսեդես»-ը գլորվել է ձորը. ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 12-ին` ժամը 00.50-ին, «Մերսեդես CLK» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Հոռոմ ճանապարհի 6-րդ կմ-ին` Նոր-Կյանք գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը` 1995 թ. ծնված Ջիմի Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել