HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեխնոլոգիական ձեռներեցության լավագույն նախագծերն արդեն հայտնի են

Կայացել է DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարը

Սեպտեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, «ԱրմենՏել» ընկերության գրասենյակում կամփոփվեն DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի արդյունքները: Կներկայացվեն լավագույն նախագծերը և տեղի կունենա մրցանակաբաշխություն:

Մասնակիցների համար կկազմակերպվի նաև այցելություն «ԱրմենՏել» ՓԲԸ Կապի թանգարան և ճամբարի երիտասարդ մասնակիցները կծանոթանան հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմությանը, հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերին:

Հիշեցնենք, որ DigiCamp ճամբարը, որի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Միջոցառման նպատակն էր համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը: 

Ճամբարի կազմակերպիչն էր` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Այս մասին հայտնում է ԻՏՁՄ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter