HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանյան շուկայում խթանում են Հայաստանի զբոսաշրջությունը

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի ու Արմենիա Մարիոթ հյուրանոցի աջակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 12-15-ին ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում են գտնվում ռուսական 9 հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 

Հրավիրյալների թվում են «ELLE», «Top Beauty», «The Good Housekeeping», «Aeroflot  Premium», «Aeroflot», «In Style», «World of Impressions» ամսագրերի, «RATA-News» էլեկտրոնային օրաթերթի և «Komsomolskaya Pravda» թերթի «kp.ru» կայքի լրագրողները: 

Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայրի վերաբերյալ ճանաչելիության մակարդակը ռուսաստանյան շուկայում և խթանել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: 

Ճամփորդության ընթացքում լրագրողները կայցելեն Հայաստանի տեսարժան վայրերը, կծանոթանան պատմամշակութային և հոգևոր հարուստ ժառանգությանը, ազգային ավանդույթներին և ժամանակակից կյանքին: 

Այցի արդյունքում նշված ԶԼՄ-ներում կհրապարակվեն հոդվածներ Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաև երկրի տեսարժան վայրերը ներկայացնող լուսանկարների շարք: 

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտնում է, որ այս նախաձեռնությունը ռուսաստանյան թիրախային շուկայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերից մեկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter