Հայաստանի հավաքականն առաջադիմել է 11 տեղով
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին առաջադիմել է 11 տեղով եւ այժմ զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը:
Համաշխարհային աղյուսակը գլխավորում է Իսպանիան, երկրորդ տեղ է բարձրացել Արգենտինայի հավաքականը, երրորդը Գերմանիան է: Նրանց հաջորդում են Իտալիան, Կոլումբիան, Բելգիան, Ուրուգվայը, Բրազիլիան, Հոլանդիան, Հորվաթիան:
Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական երկրորդ խմբի առաջատար Իտալիան, ինչպես երեւում է, 4-րդն է աշխարհում: Պրանդելիի սաները երկու տեղով առաջ են գնացել: Դանիան 27-ից տեղափոխվել է 23-րդ հորիզոնական, իսկ Չեխիան 26-րդից իջել է 32-րդ տեղ: Բուլղարիան, որը մինչ այս 53-րդն էր, զիջել է դիրքերը եւ հիմա 64-րդն է, իսկ Մալթան 134-ից իջել է 142-րդ տեղ:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն ռուսները (15), ապա ուկրաինացիներն են (26), մյուս հավաքականները մեր թիմերից ավելի ցածր դիրքերում են: Մասնավորապես, մեր հարեւաններից Վրաստանը 97-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 107-րդը:
Լուս.՝ ffa.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել