HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հաշվի է առել բնապահպանների առաջարկները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունը հաստատել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որով նախատեսվում է մոնիթորինգի ենթարկել տարածքում գտնվող ավելի քան 300 հուշարձանները` դրանք վերականգնելու և բարեկարգելու նպատակով։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ընդունված փաստաթղթով փարատվում են բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգությունները, որոնք վերաբերում են Խոսրովի արգելոցի պահպանման և զարգացման հիմնախնդիրներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter