HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան արտադրանքը` չինական Թայժոու քաղաքում

Սեպտեմբերի 11-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար։ Կենտրոնում իրենց տաղավարներն ունեն Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Իտալիան, Գերմանիան, եվրոպական և ասիական մի շարք երկրներ, որոնք չինական սպառողին են ներկայացնում իրենց ապրանքատեսակները։

Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը, տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ: Հայկական տաղավարում ներկայացված են հայաստանյան ընկերությունների արտադրանքը` կոնյակ, գինի և հյութեր։ Չինաստանի 80 միլիոն բնակչություն ունեցող Ջինսուն նահանգում նորաբաց մշտական տաղավարի առկայությունը հնարավորություն է տալիս Հայաստանի արտադրողներին իրենց համար բացահայտել չինական շուկայի ներուժը, ստեղծել շահավետ գործարար կապեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter