HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես` Տոկիոյում

Սեպտեմբերի 12-ին Տոկիոյի Յամահա-Գինզա կենտրոնում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության, նաեւ՝ «YAMAHA» եւ «ZEN-ON MUSIC» ընկերությունների նախաձեռնությամբ բացվեց Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ցուցահանդեսում ներկայացված են մեծանուն կոմպոզիտորի հարուստ ստեղծագործական ուղին պատկերող լուսանկարներ, ստեղծագործությունների հավաքածուն, նրան նվիրված գրքերի ժողովածուն, տեսասկավառակներ ու ձայնասկավառակներ:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Տոկիոյի երաժշտասերների համար ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 15-ը, որից հետո մինչեւ տարեվերջ այն կտեղափոխվի Ճապոնիայի Օսակա եւ Նագոյա քաղաքներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter