HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղերի գները պարբերաբար ուսումնասիրվում են

Առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները`ըստ ներկրող կազմակերպությունների:

2013 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ «Դեպակին էնտերիկ 300», «Կարդիլոպին», «Տալիտոն 12,5 մգ, 6,25 մգ և 25 մգ», «Թիենամ» դեղերի մեծածախ գները նվազել են 3-15%-ով, իսկ «Ցերուկալ» դեղի գինը՝ 42%-ով: Նույն ժամանակահատվածում նկատվել է նաև որոշ դեղերի` «Լանտուս», «Պանատոլ», «Վերմոքս», «Պլաքվենիլ դեղահատեր 200 մգ», «ՆովոՌապիդ ՖլեքսՓեն»,գնի 6-10%-ով աճ:

Իսկ «Ցիսպլատին-ԵԲԵՎԵ» դեղի գինն աճել է 38%-ով: Մինչդեռ այս դեղերի ներմուծման (ինվոյսային) գների էական փոփոխություն նշված ժամանակահատվածում չի նկատվել:

Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter