HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյանն ընդունել է Արտաքին գործերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալին

Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտին:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր անցած ճանապարհին՝ նշվեց, որ այս տարիների ընթացքում Արևելյան գործընկերությունը ձևավորվել է որպես փոխգործակցության գործուն ձևաչափ և անդամ երկրներում բարեփոխումների խթանման գործիք։

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտենսիվ համագործակցությունը Եվրամիության հետ հնարավոր ուղղություններով և Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման անցկացումը դրա վկայությունն է։

Հելգա Շմիդտը ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնները փոխանցելով՝ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար Հայաստանի արտգործնախարարին, և նշեց, որ ԵՄ-ն ևս ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպմանը նաեւ մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների վերաբերյալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter