HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամերիաբանկում» ուսումնասիրել են օֆշորային սկանդալի առանցքում հայտնված վարկային փաթեթը

«Ամերիաբանկի» «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ երեք շաբաթ առաջ մոսկվացի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ աուդիտորների մի խումբ է գործուղվել բանկ: Խումբը սկսել է ուսումնասիրել օֆշորային սկանդալի առանցքը հանդիսացող վարկային փաթեթը: Ռուբեն Վարդանյանը բանկի սեփականատերերից մեկն է, եւ ակամայից նրա անունը կապվել է օֆշորային սկանդալի հետ:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկը» ադամանդագործ Սուքիասյանին 12 մլն դոլար վարկ է տրամադրել, որի դիմաց գրավադրվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Վարկային փաթեթի հիմքում դրված բիզնես ծրագրի հեղինակը հենց «Ամերիաբանկ»-ն է: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցվել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»` մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Այդ ընկերություններից երկուսում ` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ում  եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ում բաժնետերեր էին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը

«Հետքի» նույն աղբյուրի հաղորդմամբ` աուդիտորները աղաղակող խախտումներ են հայտնաբերել վարկային փաթեթի մեջ: Չի բացառվում, որ այս փաստերը պատճառ դառնան բանկի ղեկավարության փոփոխության համար: Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանը փորձում է պարզել, թե ինչ դերակատարություն է ունեցել իր բանկը օֆշորային սկանդալի մեջ:

Լուսանկարում` ձախից աջ` Արտակ Հանեսյանը, Անդրեյ Մկրտչյանը, Գագիկ Սահակյանը:

Մեկնաբանություններ (2)

serj
hesa kgtnen mi erku hat harif ashxatox ov et gorci txterin dzer a tvel kam gorcic khanen kam el ... et kargi vark@ voch te banki xekavarutyan ayl kentronakan banki xekavarutyan tuiltvutyamb en talis isk ashxatoxnerin asum en du menak ajkert pak txter havaki dir gorci mej
Alex Dillaqyan
3 el gexic (Ghapanic)ekac,patahabar harust darac ,shat vtangavor mardik en!grandakerutyan amenamec varpetneric en!Vstah em - mi or 3 -el patasxanatvutyan en entarkvelu!Nayek Andreykayi CV -grvac chi ova, vortexic!!?? Cavum em bayc Ruben Vardanyann texyak che es ,,qyasibneri,,kerac boxkeric!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter