HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը սկսել է 2014թ. պետբյուջեի քննարկումները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես ներկայացված է կառավարության կայքէջում,  կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: Գործադիր մարմինների ղեկավարները պետք է մեկ շաբաթ ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:

Որոշվել է սեպտեմբերի 17-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Ըստ նախնական տարբերակի՝ 2014թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը` 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter