HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարելագործվում է ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական դաշտը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման մասին: 

Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է 2012թ. փետրվարի 2-ին: «Ազատ տնտեսական գոտու կազմակերպման ընթացքում, հաշվի առնելով վերջինիս առանձնահատկությունները, առաջ են եկել կիրառական մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական հիմք»,- ասված է կառավարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ:

Ազատ տնտեսական առաջին գոտին ստեղծվել է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում: Սույն որոշումը կոչված է կատարելագործել շենքում կամ շենքի որևէ հատվածում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությունը կարգավորող իրավական դաշտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter