Հստակեցվել է «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը
Կառավարությունն իր որոշմամբ հստակեցրել է «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ կողմից ավելի վաղ ընդունված որոշման համաձայն ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքի ժամկետը և ապրանքների ցանկը:
Ինչպես նշված է կառավարության կայքէջում, ընկերությունը Կոտայքի մարզում կառուցվող 5 հեկտար ջերմոցային տնտեսության համար կատարում է ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում, ինչի շնորհիվ տարեկան նախատեսում է արտադրել շուրջ 1,4 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան: Կստեղծվի 80-90 հազար դրամ միջին աշխատավարձով մոտ 100 աշխատատեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել