HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտով

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հանդիպեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի և գերմանական «Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում դեսպանը նշեց, որ ժամանակն է մտածել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գերմանական ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու մասին, ինչպես նաև, որ  գերմանական մի քանի ընկերություն, մասնավորապես «Ալպտելկո» ընկերությունը հետաքրքրված են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտով:

«Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը ճարտարագիտական ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության ոլորտում՝ դրանք համապատասխանեցնելով հաճախորդների պահանջներին, բիզնես գործընթացներին և ծրագրերին: Իր գործունեության ընթացքում ընկերությունը շեշտը դնում է տվյալների հաղորդման, ինտերնետ արձանագրության (IP), արբանյակային և անլար կապի լուծումների վրա:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ուրախ է, որ հեռահաղորդակցության ոլորտում Գերմանիայի հետ կան համագործակցության հնարավորություններ:

«Մենք պատրաստ ենք ոչ միայն կապի, այլև նախարարությանն առնչվող մյուս ոլորտներում ևս համագործակցել»,- ընդգծեց նախարարը:

Ռայներ Մորելը հետաքրքրվեց նաև Հայաստանի արբանյակային ծրագրին առնչվող մանրամասներով: Նախարարը նշեց, որ ստեղծվել է «Արմկոսմոս» ընկերությունը, և ծրագրի հետ կապված՝ առայժմ ընթանում են բանակցություններ:

Նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, դեսպանը հույս հայտնեց, որ գերմանական ընկերությունները ևս հետաքրքրություն կցուցաբերեն Հայաստանի արբանյակային ծրագրի նկատմամբ:

Մեկնաբանություններ (1)

aram
Gagik Beglaryan...here is a forceful negotiator

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter