1370 փաստաբանից քվեարկությանը մասնակցել է 913-ը
Այսօր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններ էին: Ինչպես հայտնի է` թեկնածուները երեքն են՝ փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը եւ Տիգրան Աթանեսյանը: Առավոտյան բոլոր թեկնածուները ժամանել են ընտրատարածք եւ կատարել են իրենց քվեարկությունը:
Ընտրողների հոսքը բավականին ակտիվ էր: Ընտրելու իրավունք ունեցող 1370 փաստաբաններից, նախնական հաշվարկով, ընտրությանը մասնակցել է 913-ը: Փաստաբանները մասնակցության թիվը աննախադեպ են համարում: Ակտիվ էին հատկապես մարզերից եկող փաստաբանները: Հատուկ քվեարկությանը մասնակցելու համար նրանք եկել էին Տավուշի Շիրակի, Լոռու, Սյունիքի եւ այլ մարզերից:
Ընտրության ընթացքում որեւէ միջադեպ չի արձանագրվել: Կազմվել է 2 անձանագրություն. փաստաբանները սխալմամբ ուրիշի անվան դիմաց էին ստորագրել:
Հատկապես երիտասարդ փաստաբանները ընտրատեղամաս էին գալիս իրենց մանկահասակ երեխաների հետ: Փաստաբաններից մեկի դուստրը՝ փոքրիկ Եվան, ընտրատեղամասում տեսնելով ՀՀ դրոշը ,սկսեց բարձր ձայնով գոռգոռալ. «Ես սիրում եմ Հայաստանի դրոշը»:
Ժամը 17-ին փակվել է ընտրատեղամասի դռները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել