ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Արա Զոհրաբյանը
Քիչ առաջ փաստաբանների պալատում ավարտվեց պալատի նախագահի ընտրությունների արդյունքների ամփոփումը: Թեկնածուներից Արա Զոհրաբյանին ընտրությանը մասնակցած 913 փաստաբանից ընտրել է 713-ը, Կրոմվել Գրիգորյանին՝ 87, իսկ Տիգրան Աթանեսյանին՝ 94
Անվավեր քվեաթերթիկների թիվը 19-ն է: Անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա գրված էր «Չակ Նորիս», ոմանք դատարկ քվեաթերթիկնն էին գցել արկղը, իսկ մյուսները պարզապես գրել էին կողմ եմ ու որեւէ մեկի օգտին չէին քվեարկել:
Հիշեցնենք, որ ցուցակներով ընտրողների թիվը 1370 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել