HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրեցին կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր

Բրիտանական խորհուրդը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՄԹ Եվրոպական հարցերով պետնախարար Դեվիդ Լիդինգթոնը ստորագրել են երկկողմ համաձայնագիր եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: 

Համաձայնագիրը վերացնում է երկու երկրների միջև բիզնեսի զարգացման խոչընդոտը: «Մենք ուրախ, որ այս համաձայնագիրը ստորագրվեց: Սա մի բացթողում էր մեր հարաբերություններում:  Համաձայնագիրը կօգնի երկու երկրների բիզնեսներին ու գործարարներին, իսկ մենք ցանկանում ենք, որ բիզնես կապերը երկուստեք զարգանան և աշխատում ենք այդ ուղղությամբ: Այս համաձայնագիրը մեզ կօգնի առաջ շարժվել», - ասաց ՄԹ Արտակարգ և Լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

Հայաստանում HSBC բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը ողջունեց համաձայնագրի ստորագրումը, ասելով որ այն «կփոքրացնի Հայաստանում բրիտանացի ուղղակի և ոչ ուղղակի ներդրողների հարկային բեռը, ինչը կդարձնի Հայաստանն առավել գրավիչ արտասահմանյան ներդրողների համար»:

ԱԳ նախարար Նալբանդյանը հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ: Կողմերը քննարկել են մի շարք երկկողմանի և տարածաշրջանային հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչի առիթով ՄԹ նախարարը ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին և խրախուսել հակամարտության երկու կողմերին քայլել ձեռնարկել խաղաղ կարգավորման մեջ առաջընթաց գրանցելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter