HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների» III միջազգային կոնֆերանսը

Սեպտեմբերի 17-ին` ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» III միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին:

Գիտաժողովի նպատակն է վերլուծել և քննարկել քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բնագավառում տեսական և կիրառական հետազոտությունների արդի վիճակը և առաջընթացը, ինչպես նաև գիտատեխնիկական տեղեկատվության և փորձի փոխանակում:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու են առաջատար քիմիկոսներ, տեխնոլոգներ և երիտասարդ մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից: Գիտաժողովին ներկայացվել են ավելի քան 215 գիտական աշխատանքներ:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ  Մ.Մանվելյանի անվ. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասինգիտությունների բաժանմունքի, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, ՌԴ ԳԱ  Ն.Ս. Կուռնակովի անվ. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, Դ.Ի. Մենդելեևի անվ. Ռուսական քիմիական ընկերության, ՌԴ ԳԱ Քիմիական տեխնոլոգիաներ գիտական խորհրդիՀայաստանի Հանրապետությունում «ՌՈՒՍՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» Դաշնային գործակալության ներկայացուցչության կողմից և աջակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter