HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնվել են ջրատար խողովակներ ապամոնտաժելիս

Սեպտեմբերի 14-ին` ժամը 23.15-ին, ոստիկանության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները Գրիբոյեդովի փողոցի թիվ 21 շենքի մոտ նկատել են ջրատար խողովակներ ապամոնտաժող 3 քաղաքացիների, որոնք գողություն կատարելու կասկածանքով, իրենց «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկվել բաժին:

Բերման ենթարկվածները՝ 1981 թ. ծնված Վարդան Գ.-ն, 1981 թ. ծնված Տիգրան Ա.-ն և 1969 թ. ծնված Հունան Ս.-ն տվել են խոստովանական բացատրություններ:

Ոստիկանությունը հայտնում է, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter