Գիշերը ավտոբուս է այրվել
Սեպտեմբերի 15-ին` ժամը 04.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 16-րդ թաղամասում ավտոբուս է այրվում: Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 1/1 հասցեի մոտ ամբողջությամբ այրվել է «ՍԵՏՌԱ» մակնիշի ավտոբուս:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հրդեհը մարվել է ժամը 05.30-ին՝ 2 մարտական հաշվարկով: Հանգամանքները և վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել