HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Կարեն Կարապետյանի ուժը չի՞ պատում գեներալի վրա

Պարզվում է՝ Երեւանի քաղաքապետարանի օրեր առաջ կայացրած որոշումը, որ մարզերից Երեւան եկող երթուղային տաքսիներն ու ավտոբուսները, իբր «քաղաքի ծանրաբեռնված երթեւեկությունը թեթեւացնելու» նպատակով, այսուհետ չեն հասնի Երեւանի կենտրոն, ոչ ոլոր գծատերերն են «բանի տեղ դրել»: 

Մասնավորապես, Մասիսի հարակից մի քանի գյուղերը սպասարկող Երեւան- Անդրանիկավան երթուղու մեծ ավտոբուսները, որի գծատերը Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանն է, երեկ ողջ օրը շարունակում էին նախկին երթուղով աշխատել՝ հասնելով մինչեւ «Այրարատ» կինոթատրոնի տարածք:

Ավտոբուսի վարորդներից մի քանիսն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասացին, որ ոչ մի խոչընդոտ չի եղել, եւ իրավապահ մարմինները ոչ եկել, ոչ էլ զգուշացրել են այդտեղ չկայանելու մասին, ինչպես դա անում էին նախօրեին մյուս երթուղագծերի միկրոավտոբուսների եւ ավտոբուսների դեպքում:

Քաղաքապետարանի սույն որոշման կապակցությամբ այլ հարցեր էլ են ծագում. Ենթադրենք՝ որոշումն իրավացի է, բայց որքանո՞վ է օրինաչափ այն, որ մարզային տրանսպորտի ուղեվարձերը մնալու են անփոփոխ, այն դեպքում, երբ կրճատվել են երթուղու կիլոմետրերը, քանի որ մարզային տրանսպորտը հասնում է մինչեւ մայրաքաղաքի արվարձաններ, սակայն ուղեւորները ստիպված են լինելու երկրորդ տրանսպորտ փոխել եւ կրկին վճարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter