HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության 2013 թ. մրցույթների արդյունքները

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հայտարարել էր գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ՝ գիտության բոլոր բնագավառներում: Մրցույթների արդյունքում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհներ են տրամադրվել 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի:

Հայտերն ընդունվել են առցանց եղանակով՝ բացառելով ցանկացած միջամտություն մրցութային գործընթացին: Այս տարի ավելացել են գիտական թեմաների մրցույթների ֆինանսավորման ծավալները (2013 թվականին՝ 1 մլրդ 810 մլն 304 հազ.՝  128 գիտական թեմատիկ ծրագիր, 2014-15  թվականներին՝ յուրաքանչյուր տարի 2 մլրդ 310 մլն՝ 159 ծրագիր): Առաջին անգամ ծրագրերում ներգրավվել են արտասահմանյան փորձագետ-խորհրդատուներ, հայտի ղեկավարին հնարավորություն է տրվել նշել փորձաքննության գործընթացում անցանկալի 3 փորձագետների անուններ:

Մրցույթներին մասնակցելու համար ներկայացվել էր ընդհանուր առմամբ՝ 472 հայտ, 358՝ բնական գիտություններ եւ 114՝ հասարակական գիտություններ եւ հայագիտություն բնագավառներից: Ֆինանսավորման են երաշխավորվել 136 գիտական թեմաներ, եւս  23 թեմա՝ բողոքարկման փուլի արդյունքում (ընդհանուր՝ 159 թեմա):

Այս մասին հայտնում են Գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter