HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մերոնք դրսում». Մովսիսյանը և Մխիթարյանը շարունակում են գոլեր խփել

ՀՖՖ-ն ներկայացրել է արտասահմանում հանդես եկող մեր ֆուտբոլիստների ցուցանիշները նախորդ շաբաթվա կտրվածքով: Այս տուրում առավել աչքի ընկան Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը: Մովսիսյանի միակ գոլը հաղթանակ պարգևեց Մոսկվայի «Սպարտակին» «Վոլգայի» հետ մրցավեճում, իսկ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» Դորտմունդ-«Համբուրգ» խաղում (6:2) աչքի ընկավ գոլով և գոլային փոխանցումով: 

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Դինամո» Մոսկվա՝ 1:4, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Պարսից ծոցի գավաթ, «Զոբ Ահան»-«Էսթեղլալ»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:
 
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր» Կարագանդա-«Ակտոբե»՝ 0:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, չի խաղում վնասվածքի պատճառով:
 
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Վիձև»–«Պոդբեսկիձե»՝ 1:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Տոմ»-«Անժի»՝ 2:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 80-րդ րոպեին:
 
Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր» Կարագանդա-«Ակտոբե»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:
 
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա» Դորտմունդ-«Համբուրգ»՝ 6:2, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Օրդաբասի»-«Կայրաթ»՝ 1:2,  մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 77-րդ րոպեին:

Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Վոլգա»-«Սպարտակ»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 69-րդ րոպեին:

Մարկոս Պիզելլի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Կռիյլա Սովետով»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը: 
   
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի պրեմիեր լիգա, ««Վոլգա»-«Սպարտակ»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 90-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Դինամո»՝ 1:4, չի մասնակցել հանդիպմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter