
Աշունը Սյունիքը կդիմավորի Երեւանի կրկեսի հետ
Մինչ կառուցվում է կրկեսի շենքը, Երևանյան կրկեսի թատերախումբը տարբեր մարզերում կազմակերպում է արտագնա համերգներ: Կրկեսն արդեն եղել է Լոռիում, Շիրակում, Տավուշում եւ Արարատում: Սեպտեմբերի 17-ին թատերախումբը ելույթներով հանդես կգա Քաջարանում, Կապանում, Մեղրիում, Սիսիանում և Գորիսում:
Էկվիլիբրիստների, ծաղրածուների, ձեռնածուների և աճպարարների ելույթներով հագեցած բազմաժանր ծրագրում ընդգրկվել են նաեւ 4 նոր համարներ, որոնք պատրաստել են Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երևանի կրկեսային ստուդիայի սաները` Նաիրա Պետրոսյանի ղեկավարությամբ: Նրանց համարները ընտրվել են ստուդիայի ընդունելության քննության արդյունքում: Ի դեպ` Երևանի կրկեսային ստուդիան շարունակում է ընդունելությունը և հրավիրում շնորհալի երիտասարդների: Նրանք, ովքեր կառաջարկեն հետաքրքիր, նոր կրկեսային համարներ, նույնպես կմասնակցեն հուրախաղերին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել