HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». էլի՞ կնստի

Հատուկ քննչական ծառայությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ: Այս մասին «ՀԺ»-ն տեղեկացավ ՀՔԾ-ից:

Թամամյանի կալանքի հերթական ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Նա անազատության մեջ է մարտի 24-ից: Երեկվա դրությամբ Կենտրոնի դատարանը միջնորդության քննության օր չէր նշանակել:

ՀՔԾ-ից «ՀԺ»-ին տեղեկացրին նաեւ, որ սույն գործով նախաքննության ժամկետը լրանում է սեպտեմբերի 10-ին, սակայն հնարավավոր է, որ մինչ այդ քննությունը չավարտվի, եւ նախաքննության ժամկետը նույնպես երկարաձգվի:

Հովհ. Թամամյանը մեղադրվում է ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): ՀՔԾ-ից  երեկ «ՀԺ»-ին հայտնեցին, որ գործի շրջանակներում նոր ձերբակալվածներ չկան:

Թամամյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter